Թուրքիայի խորհրդարանը 1 տարի ժամկետով երկարաձգել է Մալիում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի ուժերի կազմում թուրքական զորակազմի ներկայությունը: Նախօրեին էր Թուրքիայի խորհրդարան ներկայացվել Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։
Ermenihaber․am-ի փոխանցմամբ՝ աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն՝ Թուրքիան այս կամ այն չափով ռազմական ներկայություն ունի 13 երկրում։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքներում թուրքական զորակազմի թիվն այս պահի դրությամբ կազմում է 2500-ից մինչև 10.000:
Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական զորքի թիվը հասնում է 10.500:-ի
Արցախյան 2-րդ պատերազմից հետո Ադրբեջանի զավթած տարածքներում, թուրքական զորակազմի թիվը կազմում է 60 զինվորական: Նրանք ծառայություն են իրականացնում Ակնայում (Աղդամ) գտնվող մշտադիտարկման կենտրոնում:
Թուրքիան զինված ստորաբաժանումներ ունի նաև Լիբիայում, որի թվի մասին, սակայն, հստակ տեղեկատվություն չկա: Կատարում թուրքական զորախմբի թիվը կազմում է 2000, Ալբանիայում՝ 24, Սոմալիում՝ 2000, Հյուսիսային Կիպրոսում՝ 35.000-40.000, Լիբանանում՝ 100, Մալիում՝ շուրջ 5 տասնյակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ևս այդքան, Բոսնիա Հերցեգովինայում՝ 242, իսկ Կոսովոյում՝ 321: