Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ով է խժռում տնտեսական արդյունքը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարի ակնարկը

Գնաճը խժռում է մեր աշխատանքի արդյունքը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով, աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց լավ ապրելը, սակայն գնաճը խժռում է այդ արդյունքի մի մասը: Ըստ նրա, կա ընդհանուր 8,9  տոկոս գնաճ, որը սակայն զուտ սննդամթերքի առումով ավելի բարձր է: Քերոբյանի խոսքով, պետք է կիրառել գնաճը զսպելու գործիքակազմը: Քերոբյանը նշել է, որ Կենտրոնական բանկը անում է իր տնօրինած գործիքով, սակայն դրա ավելի ինտենսիվ կիրառումը կարող է հարվածել տնտեսությանը, մասնավորապես արտահանման մասով:

Քերոբյանը նշում է, որ արտարժույթի փոխարժեքը վերջին տարիների համար թերևս ամենացածր կետի վրա է և դա շատ է անհանգստացնում իրենց ու արտահանողներին: ԿԲ-ն գնաճը կառավարելու համար փորձում է ինտերվենցիաների շնորհիվ թույլ չտալ փոխարժեքի աճ, սակայն հայտնի է, որ փոխարժեքի զսպումը նպաստելով ներկրվող ապրանքների գնաճ թույլ չտալուն, խանգարում է տեղական արտադրությանն ու արտահանմանը: Իհարկե այստեղ բավականին բարդ է ստույգ, ճշգրիտ հարաբերակցություն սահմանելը, սակայն այն, որ էկոնոմիկայի նախարարը բարձրաձայնում է իրենց և արտահանողների մտահոգությունն այդ առնչությամբ, արդեն իսկ խորհելու ցուցիչ է: Մյուս կողմից իհարկե գնաճը իսկապես լրջագույն մարտահրավեր է: Այս դեպքում էական է, թե այն զսպելու է՞լ ինչ գործիք կա՝ ԿԲ այսպես ասած դրամավարկային քաղաքականությունից բացի, որ հնարավոր է կիրառել և այդպիսով գնաճը զսպելու խնդիրը հնարավորինս քիչ լուծել այսպես ասած փոխարժեք զսպելու, փաստացի տեղական արտադրություն զսպելու հաշվին: Այստեղ կարծես թե պետական գործիքակազմի մյուս առանցքային օղակը մրցակցության պաշտպանությունն է, դրանով զբաղվելու կոչված հանձնաժողովի գործունեությունը: Արդյո՞ք էկոնոմիկայի նախարարն ակնարկում է, որ Կենտրոնական բանկը գնաճի կառավարման և զսպման ուղղությամբ չի աշխատում իր ձեռքի տակ եղած  գործիքակազմի ամբողջ ներուժով, թե՞ նա ակնարկում է, որ բավարար արդյունավետությամբ չի գործում գնաճի զսպման ոչ ուղղակի, սակայն կարևոր գործառութային առաքելություն ունեցող այդ ինստիտուտը՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Արդյո՞ք հայաստանյան գնաճը ունենալով համաշխարհային տնտեսական որոշակի օբյեկտիվ հիմքեր, այդուհանդերձ հետհեղափոխական շրջանում մեղմ ասած ամենևին մաքրված չէ ներքին սուբյեկտիվ հիմքերից, քաղաքական կամքի ընդհանրական մակարդակից դուրս՝  այդ «մաքրության» ինստիտուցիոնալ մակարդակում: Այս հարցերը հայաստանյան ներքին կյանքում զգալիորեն դուրս են հանրային մեծ ուշադրությունից, իսկ հասարակական-քաղաքական դիսկուրսում զբաղեցնում են ոչ առաջնային դիրքեր: Առաջնային տեղերում են այսպես ասած քաղաքական թեմաները, ինչը մի կողմից հասկանալի է, մյուս կողմից սակայն որոշակիորեն տարօրինակ:

Բանն այն է, որ, ի վերջո քաղաքական մարտահրավերներն ու հնարավորությունները սպասարկելու համար Հայաստանին պետք է տնտեսական, սոցիալ-տնտեսական կայուն բազա: Հետևաբար, քաղաքական խնդիրների հանդեպ ուշադրությանը զուգահեռ հասարակական-քաղաքական դիսկուրսում պետք է ոչ պակաս առանցքային ուշադրության առարկա լինի լուծումների բազայի՝ տնտեսության հարցը, դրա թե սոցիալական, թե զարգացման կայունության բաղադրիչներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում