Monday, 15 06 2026
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»

Պատերազմը, ցավոք, շարունակվում է. նոր ողբերգություն

Երևան-Գյումրի միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ողբերգական վթար: Գազելը կողաշրջվել է, ինչի հետևանքով կա առնվազն 6 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Այս ողբերգությունն անկասկած այն «պատերազմի» հետևանքն է, որն արդեն տարիներ շարունակ ծավալվում է Հայաստանի ճանապարհներին՝ երթևեկության անվտանգության մշակույթի բացարձակ բացակայության պայմաններում, ընդ որում թե իրականացվող վերահսկողության,, թե կանխարգելիչ միջոցառումների մեղմ ասած անբավարարության գործոնով: Մենք սգում, խնկարկում ենք մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմի մեր զոհերի հիշատակը, մենք ծանրությամբ հաշվում ենք կորոնավարակի հետևանքով ամենօրյա զոհերի վիճակագրությունը: Այդ ամենի համեմատ իհարկե ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը թվում է, թե սարսափելի չէ, սակայն այդ մահաբեր «պատերազմը» կարծես թե ոչ սկիզբ ունի և ոչ էլ վերջ:

Տարեկան Հայաստանի ճանապարհներին զոհվում է մի քանի հարյուր քաղաքացի, և դա տարիներ շարունակ, փոքր Հայաստանում: Այդ երևույթն ամենից ընդգծված վերաբերմունքի եթե արժանանում է, ապա կայքերում կամ այլ լրատվամիջոցներում դիտողունակության աճի համատեքստում՝ հասարակությունը կլանում է պատահարների վերաբերյալ տեղեկություններն ամենայն մանրամասնությամբ, սակայն այդպես էլ չի անում դույզն իսկ համարժեք հետևություն: Ավելին, խոշոր հաշվով նրանք, որոնք անկարգապահ, անվտանգության կանոնների վրա թքած ունեցողներն են, թերևս չեն էլ հետևում անգամ լրահոսին, իսկ հանրության մյուս մասը այն սպառում է, սակայն չի էլ փորձում վերածել միջավայրի, մթնոլորտի, որտեղ անվտանգության ճանապարհային երթևեկության կանոնները խախտող որևէ մեկը՝ վտանգավորության ինչ բնույթի էլ լինի խախտումը, հանրայնորեն ընկալվի որպես հանցագործ՝ ինչպես գրպանահատը, բնակարանային գողը կամ մարդասպանը: Ի վերջո, ինչո՞ւ որևէ մեկը բացահայտորեն չի գնում գողության կամ մարդասպանության, որովհետև արժանանալու է հանրային արձագանքի: Հնարավո՞ր է հասնել իրավիճակի, երբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտողը, դրանց վրա թքած ունեցողը հավասարապես կընկալվի իբրև հանցագործ  և կարժանանա հանրության համարժեք արձագանքի:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հանցագործություն է, որը կարող է բերել ընդհուպ մարդկային կյանքի կորստի: Հետևաբար, խախտման որևէ գիտակցված, միտումնավոր դեպք պետք է հայաստանյան հանրության մոտ ունենա հենց այդ ընկալումը՝ գործ ունենալով խախտողի հետ, հանրությունը գործ ունի հանցագործի հետ, հետևաբար հանցանքը լռության մատնելու պարագայում, հանդուրժելու պարագայում դառնում է հանցակից, առնվազն բարոյական մակարդակում: Պետք է աշխատել սրա ուղղությամբ: Միաժամանակ, դա չի նշանակում, որ պետք է շարունակի իրական անվտանգության հասնելու ուղղությամբ չաշխատել ճանապարհային ոստիկանություն կոչվող կառուցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում