Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Դաշնակցությունը կազմակերպության է վերածվել․ Բյուրոն երեխայական մոտեցումներով կսպառի կուսակցության վարկը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը

-Օրերս ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն խորհրդաժողով է գումարել, ընդունել հայտարարություն, որտեղ ասվում է, որ ՀՅԴ-ն կորցրել է իր քաղաքական հեղինակությունն ու տագնապալի օրեր է ապրում, որ ՀՅԴ վարկանիշը Հայաստանում ընկել է՝ հասնելով նվազագույն աստիճանի: Նրանք կոչ են արել աշխարհի բոլոր դաշնակցական մարմիններին՝ սատար կանգնելու Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ այս ընտանիքին՝ վերականգնելու համար Դաշնակցության գաղափարական հնոցը և որ թույլ չեն տա որևէ մեկին պառակտել իրենց կառույցը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ինչո՞ւ են անհանգիստ ԱՄՆ-ի դաշնակցականները:

-Այս մասին ես շատ եմ խոսել, սա շարունակվող պրոցես է: Մենք խոսել ենք սրա մասին այն ժամանակից, երբ Բյուրոն միջամտեց և ամեն ինչ արեց, որ շրջանում իրեն ցանկալի կենտրոնական կոմիտե ընտրվի: Բյուրոն նշանակեց Կենտրոնական կոմիտե, որը չընդունվեց: Այսօր Ամերիկայի արևմտյան շրջանում կա երկու կենտրոնական կոմիտեություն: Կազմակերպական երկու շրջան կա նույն Արևմտյան գոտու մեջ: Այդ պրոցեսն է, որ գնում է. Նույնիսկ «Ասպարեզը», որ այսքան տարվա պաշտոնաթերթն է Արևմտյան շրջանի  ՀՅԴ-ի, Բյուրոն հայտարարում է, որ դա կուսակցության հետ կապ չունեցող թերթ է: Այսպիսի ծիծաղելի, երեխայական վիճակ է: Բյուրոն այսպիսի երեխայական մոտեցումներով կսպառի կուսակցության վարկը: Անշուշտ բյուրոներով չէ պայմանավորված ՀՅԴ-ի վարկը մեր ժողովրդի մոտ, դաշնակցականները պահում են իրենց կուսակցության արժեքը, գաղափարական բնույթն ու նշանակությունը, բայց արդեն կապ չունեն կազմակերպության հետ, հանդիսատեսի պես հետևում են: Այնտեղ, որտեղ ունեն պաշտոնապես գրանցում, և իրենց հովանու տակ ունեն տասնամյակներով ստեղծված թերթեր, ակումբներ, դպրոցներ, որոնք իրենց ուղեկից կառույցներին են պատկանում, այդտեղ իր ուզած մարդկանց են բերում տնօրեն, ուսուցիչ, խմբագիր: Նրանք փորձում են հայաստանյան ֆորմուլան կիրառել նաև Սփյուռքում և հավանաբար նաև հաջողեն, որովհետև  մարդիկ արդեն զզվել են այդ իրավիճակից:

 -Ամեն դեպքում վերափոխվելու, վերակազմավորվելու շանս  ունի՞ Դաշնակցությունը, այսինքն՝ այլ մոտեցում ցուցաբերելով փրկել կառույցը:

-Ոչ, չեմ կարծում, թե կարող են: Հիմա ըստ ՀՅԴ կառույցի, ըստ կանոնադրության, մինչև հունվար-փետրվար պետք է նոր Ընդհանուր ժողով գումարվի և նոր Բյուրո ընտրվի: Դա նախատեսվածն է, բայց կառույցի մեջ կազմակերպական իրավիճակ չեն թողել մարդիկ, որ Ընդհանուր ժողով գումարվի այն իմաստով, որ տարբեր տեսակետներ, տարբեր մոտեցումներ կողք կողքի գալով մեր ազգի, մեր երկրի առջև ծառացած խնդիրներին դիմագրավելու վերաբերյալ գաղափարների բախում առաջացնեն, տեսակետների համադրում տեղի ունենա: Նման բաների համար ժամանակն անցել է, գնացքը գնացել է: Մնացածը գաղափարական իմաստով աղբակույտ է: Այսինքն՝ չկան այդ մտավորականները, որ մեր ժողովրդի, հայրենիքի, պետականության առջև ծառացած մեծ հարցերի լուծման ուղին գտնեն։ 65 թվականից այս կողմ մեր պահանջատիրական շարժման ամբողջ թափը, անցած ուղին վերարժևորելու, վերաքննելու, հաշվեհարդարի ենթարկելու սույն հրամայականին կդիմագրավի մեր ժողովուրդն ամբողջությամբ։ Սա ազգի խնդիրն է, ամբողջ հայ քաղաքական միտքը ամլացած է, չգիտեն՝ որ ուղությամբ պետք է «նավը» տանել։ Համակարգն է ՀՅԴ-ն կորցրել, չունի համակարգ, ունի անձեր, բայց նրանցով օրակարգ չի կարող կազմվել։ 1920-ական թվականներին, երբ Բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը ևս հեռացվեց ՀՅԴ-ից, մինչև 31-ի ընդհանուր ժողովը ամբողջ կուսակցությունը իր ղեկավարներով, իր մտավորականների հետ Ջամալյանի դեմ վայրիվերումների մեջ մտավ այն աստիճան, որ 28թվականի Ընդհանուր ժողովի ժամանակ կարողացավ հայտարարել, որ կուսակցությունը բոլշևիզմի՝ դեպի սփյուռք ներթափանցման խնդիրներով էր զբաղվում, Ջամալյանին դարձրել էին մամուլի քննարկման, բամբասանքի նյութ, օրակարգ։ Բանուգործ թողած Ջամալյան էին քննարկում։ Հիմա էլ զբաղված են Նիկոլ և Քոչարյան և այլ անձանց քննարկելով, մինչդեռ Ռուսաստանը Արցախը արդեն վերցրեց իր կազմած ծրագրերով։ Եվ հիմա նորից օրակարգ չկա, Արևմտյան շրջանում Դաշնակցությունը երկու կազմակերպության է վերածվել, իսկ Հայաստանում Իշխան Սաղաթելյանով և Հրանտ Մարգարանով Դաշնակցությունը իր պատմական երթը պետք է առաջ տանի՞․․․ այս խեղկատակությանը արժանի չէ մեր ազգը, հետևաբար, նոր օրակարգ փնտրեք, սրանք փուչիկ բաներ են, սկսել են մարդկանց փուչիկով զբաղեցնել։ Եվ հիմա անընդհատ անջատողական ռազմավարությունը կործանման է տանում։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում