Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Երբ առաջանում է մեզ ինչ-որ բան հասկացնելու, պարտադրելու կարիք, մեր հարևանը ճնշումների է դիմում Լարսի միջոցով

«Առաջին լրատվականը» զրուցել է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի հետ:

Մենք անընդհատ տեսնում ենք արտահանման լուրջ խնդիրներ, հատկապես գյուղմթերքի իրացման հարցում։ Միայն վերջերս  ականատես եղանք  վարկերով իրենց բերքը մշակող խաղողագործների բողոքի ցույցերինգյուղացիների  հավաքած խաղողը,  չիրացվելու պտճառով  բեռնատարների մեջ լցված փչանում էր, իսկ կառավարությունը ոչ մի պատասխան չէր կարողանում գտնել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ  է պայմանավորված հաճախակի  նման խնդիրների առաջացումը, Լարսի պարբերաբար խափանվելը։

-Խաղողի և ընդհանրապես գյուղմթերքի կամ այլ ապրանքի  իրացման խնդիրների մեջ  հիմնականը մեզ համար մնում է Լարսի ճանապարհի խափանումներով աշխատելը,որը բոլորին է հայտնի՝ ինչ կարևոր, կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այո, խաղողի իրացման հարցը ևս ուղիղ  կապ ուներ  Լարսում առաջացած  խոչընդոտների, պարբերաբար փակվելու հետ։ Խաղողի մթերման հարցը այն աստիճանի դժվար լուծելի խնդիր էր,որ, իմ տեղեկությամբ, կառավարությունը ստիպված լրացուցիչ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել որոշ գործարանների, որ մշակողից գնեն խաղողը։ Արտահանման  և իրացման  խնդիրները դեռևս լուծում չեն ստանա, քանի որ մեր հարևան Վրաստանը այս հարցում  որդեգրել է, մեղմ ասած, ոչ հայանպաստ, նենգ  քաղաքականություն, ու գնալով ավելի է խստացնում  այն։ Որպեսզի հասկանալի լինի իրավիճակի ամբողջ պատկերը,նշեմ,որ վրացական կողմը  առանց խոչընդոտի,անցկացնում է և´ ադրբեջանական, և´ թուրքական ցանկացած տիպի բեռներ՝ բացի հայկականից՝առանց լուրջ պատճառաբանության։ Լարսի ճանապարհի  պարբերաբար  փակումը հիմնականում պայմանավորված  է քաղաքական գործոններով  ոչ  թե  տեխնիկական խնդիրներով։ Երբ որ առաջանում է  Վրաստանի  կամ  Ադրբեջանի, Թուրքիայի շահերի համար անհրաժեշտություն կամ առաջանում է մեզ ինչ-որ բան հասկացնելու, պարտադրելու կարիք, մեր հարևանը ճնշումների է դիմում Լարսի միջոցով՝ մեզ կտրելու աշխարհի հետ հաղորդակցության կենսական ուղուց: Այսինքն՝ Վրաստանը հեշտությամբ, հոժարակամ մեր դեմ գործիք է դառնում երրորդ երկրների՝ հատկապես  ոչ բարով հարևան երկրների կամքով ու պահանջով, կամ էլ մեզ օգտագործում  է Ռուսաստանի դեմ: Չմոռանանք,որ Թուրքիան և արդեն Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են և տարածաշրջանում բարձր մակարդակի շփումների ու լուրջ  փոխգործակցության մեջ են: Արդյունքում մեզ նման թույլ  երկիրը  ոտնատակ է գնում ուժեղների շահերի բախման մեջ։ Այստեղ տեղին  է հիշել ժողովրդական ասացվածքը.«Եզն ընկնում է, դանակավորները շատանում են»:

Դրական  ազդակներ չկա՞ն՝կապված  հայ-վրացկան հարաբերությունների որոշակի լավացմամբ, համագործակցության սեղմացման փոխադարձ խոստումների հետ։ Լարսի այլընտրանքային ճանապարհի կառուցման  ծրագիրն ի՞նչ փուլում է, ի՞նչ ակնկալիքներ ունեք ապաշրջափակումից։ Ի՞նչ քայլեր պետք  է անի Հայաստանի իշխանությունը շահեկան դիրքում հայտնվելու համար։

-Առանձնապես դրական ազդակներ չկան, կան միայն անորոշ սպասելիքներ, որ երկու կառավարությունները ի վերջո կգան  որոշակի համաձայնության  խնդրի կարգավորման հարցում։ Ի՞նչ դրական ազդակի մասին խոսք կարող է գնալ, եթե ընդամենը մի քանի օր առաջ Լարսում 10-12 օր ավտոմեքենաները կանգնած էին մնացել։ Այս տհաճ,խոցող  իրավիճակի փոփոխությունը  կապված է Լարսին փոխարինող  այլընտրանքային ճանապարհի կառուցումով,որը դեռ ընթացքի մեջ է և իմ կարծիքով, անակնկալ կերպով գուցե հայտարարվի,որ այն ենթակա է շահագործման: Այստեղ խնդիրն այն է, որ նրա շահագործումը կապված է տրանսպորտային ուղիների ապաշրջակման հետ, իսկ  այն բավականին անորոշ, երերուն  ապագա ունեցող ծրագիր է: Ասում եմ անորոշ, որովհետև մենք չգիտենք՝ ինչ է  ներկայացնելու իրենից այդ գործընթացը ամբողջությամբ, ինչ ճանապարհ  է բացվելու, քանի որ որևէ կոնկրետ փաստաթղթավորված պամանավորվածություն առկա չէ, համենայնդեպս մենք տեղյակ չենք: Իմ կարծիքով՝ այս գործընթացից օգուտ քաղելու և շահեկան դիրք գրավելու համար առաջին հերթին մենք պիտի իմանանք և հասկացնենք այլոց՝ ինչ ենք ուզում, ինչն է մեր շահերի համար ձեռնտու, ինչ հստակ սահմաններ ունենք,որից անդին  անթույլատրելի կլինեն մեր կողմից զիջումները,հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք  անընդհատ կատարել ուրիշ երկրների պահանջները,ինչը որ անում ենք հաճախ։ Ապաշրջփակումը չափազանց ռիսկային է, պետք է շատ խելամիտ, հաշվարկված ծրագիր մշակել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում