Օգոստոսի 12-ին`ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի հարակից ձորի մեջ մահացել է քաղաքացի և տեղանքի դժվարամատչելիության պատճառով հնարավոր չէ դիակը դուրս բերել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել 1933 թվականին ծնված Նորայր Գևորգյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:











































