Ճարպակալումը կանխելու համար պետք է պահպանել սննդի ընդունման կարգի մի քանի պայմաններ։ Էնդոկրենոլոգ Բամինե Բաղրամյանը տալիս է հետևյալ խորհուրդները. առաջին՝ պետք է յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ կանոնավոր սնվել, երկրորդ՝ չի կարելի սնունդ ընդունել աշխատելուն զուռագեռ կամ շտապելով, պետք է տրամադրվել սնունդ ընդունելուն, երրորդ՝ մեր ընդունած կալորիաները պետք է համապատասխանեն այն էներգիային, որ մենք ծախսում ենք։ Կարևոր է նաև սննդի բաղադրությունը։ Անհրաժեշտ է, որպեսզի մենք բազմազան բաղադրություն ունեցող սնունդ ընդունեք։
Այժմ ճարպակալումն ամենատարածված հիվանդություններից է։ Հայտնի է, որ աշխարհում ամեն 3-րդ մարդը ունի ճարպային ավելցուկ։ Ճարպակալումը հանգեցնում է մի քանի առողջական խնդիրների՝ սրտանոթային հիվանդությունների, ոտքերի ցավի, ողնաշարի խնդիրների և ամենավտանգավորը՝ շաքարային դիաբետի։










































