Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

Պեսկովի թուրքերենը կօգնի՞ Պուտինին

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե ցանկանում է թուրքերենով ծանոթանալ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթին, որովհետև թարգմանությունը կարող է լինել ոչ ճիշտ, ըստ Պեսկովի: Նկատենք, որ Պեսկովը թուրքագետ է: Իսկ Էրդողանը Անգոլայի խորհրդարանում հայտարարել էր, թե աշխարհը չպետք է կառավարեն Երկրորդ համաշխարհայինը հաղթած մի քանի երկիր և ՄԱԿ ԱԽ հնգյակի շրջանակում չէ, որ պետք է լուծվեն համաշխարհային հարցերը: Այս հայտարարության մեջ Պեսկովին, իսկ ավելի կոնկրետ՝ նրա անմիջական ղեկավարին առնչվող  տողատակն այն է, որ դեռևս 2020 թվականի սկզբին ՌԴ Պուտինն էր առաջարկել ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների շրջանակում քննարկում ծավալել նոր աշխարհակարգի վերաբերյալ: Պուտինը այդ միտքը կրկնեց նաև Իսրայելում, ուր ելույթ էր ունենում Հոլոքոսթի տարելիցի առիթով միջոցառմանը:

ՌԴ նախագահի առաջարկը սակայն չարժանացավ որևէ էական արձագանքի: Համենայնդեպս, ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները չցուցաբերեցին այդ առաջարկը կյանքի կոչելուն միտված ակտիվություն: Թվում է, որ այդ պարագայում, Մոսկվայի համար չկա Թուրքիայի դիրքորոշումների հանդեպ առանձնապես զգայուն լինելու կարիք: Ի վերջո, եթե հինգ մշտական անդամները չեն արձագանքել իրենց ուղղված առաջարկին, ի՞նչ նշանակություն ունի Թուրքիայի նախագահի կարծիքը հնգյակի գլոբալ դերակատարության առումով: Սակայն, այստեղ նուրբ պահերից մեկը թերևս այն է, որ Պուտինի առաջարկի տողատակը համաշխարհային ազդեցության այսպես ասած «յալթայան» տրամաբանության վերականգնում էր, այլ կերպ ասած՝ իր ազդեցության գոտիների հանդեպ ՌԴ իրավունքի վերաճանաչումը ՄԱԿ ԱԽ մշտական անդամների որոշիչ շրջանակում: Իսկ մեծ հաշվով, այսօր հենց Թուրքիան է այն օբյեկտը, թե սուբյեկտը, որը իրական հավակնություն է ներկայացնում հենց ռուսական ազդեցության գոտիների նկատմամբ՝ Մերձավոր Արևելք, Կովկաս, Կենտրոնական Ասիա, Ուկրաինա, Աֆրիկա-միջերկրծովյան գոտի: Թուրքիան այստեղ որքանով է ինքնուրույն խաղացող իսկ որքանով է նրա խաղը խթանվում և միաժամանակ հեռակառավարվում Արևմուտքից, սա այլ հարց է, ինչը խոշոր հաշվով չի փոխում ՌԴ խնդիրը:

Մի կողմից անհնարինություն է գնալ Թուրքիայի հետ կոշտ դիմակայության՝ հենց Արևմուտքի հետ դիմակայության մեջ պատճառով, մյուս կողմից Թուրքիայի հետ գործընկերության հարցում թուրքական «փափուկ ուժի» ակնառու առավելություն ոչ միայն ՌԴ ազդեցության գոտիներում, այլ հենց ՌԴ ներսում: Այս դեպքում իհարկե Պեսկովին կամ նրա անմիջական ղեկավարին հազիվ թե օգնի Էրդողանի մտքերին օրիգինալով ծանոթանալու հնարավորությունը: Համենայնդեպս դա ավելի շուտ Թուրքիայի, քան Ռուսաստանի առավելության վկայություն է: Իսկ պատկերն իհարկե շատ լուրջ ուշադրության է արժանի Հայաստանի դիրքից, որը Ռուսաստանի և Թուրքիայի արանքում է ոչ միայն աշխարհագրական իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում