Այս գիշեր Բեռլինում անհայտ անձինք այրել են 18 թանկարժեք ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, հղում անելով գերմանական Berliner Morgenpost-ին, բոլոր մեքենաները այրվել են Բեռլինի Շարլոտտենբուրգ թաղամասում:
Քաղաքի ոստիկանապետը ականատեսներին խնդրել է շտապ զանգել ոստիկանություն: Հետագա այրումները կանխելու նպատակով նա դիմել է քաղաքի բնակիչներին՝ օպերատիվ տեղեկատվություն տալու խնդրանքով:
Ընդհանուր առմամբ՝ Բեռլինում միայն այս տարի այրել են ավելի քան 250 ավտոմեքենա:











































