Գիտնականների կարծիքով՝ միասեռ կապերը թռչունների մոտ շատ ամուր են և երկարակյաց: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրանք նման եզրակացության են եկել ամադին տեսակի թռչունների վարքագիծն ուսումնասիրելու ընթացքում:
Բերկլիի համալսարանի մասնագետների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գեյ թռչունները միմյանց համար ավելի քիչ չեն երգում, քան տարասեռները:
Դա, ըստ հետազոտողների, վկայում է այն մասին, որ թռչունների միջև հարաբերությունները շատ ավելի բարդ են, քան ենթադրվում էր մինչ այդ:









































