Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Քաղաքապետի ընտրության հաջորդ օրը ոչ մեկ չի հիշելու ով որ կուսակցությունից է․ Մամիկոն Ասլանյանը երկու օրից կհայտարարի՝ ում հետ է մասնակցում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը (լիազորությունները դադարեցված են):

-Պարոն Ասլանյան, երեկ  խոշոր երեք քաղաքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխանությունները պարտություն կրեցին։ Ի՞նչ  դիտարկումներ ունեք այս հարցի շուրջ, ձեր առաջիկա պլաններում ինչ-որ բան փոխվո՞ւմ է։

Իմ որոշումներով որևէ կերպ սա ազդեցություն չի ունենում։ Ես միայն այն գիտեմ, որ ամեն համայնքի քաղաքապետին, համայնքի ղեկավարին պետք է ընտրի տեղի համայնքի բնակչությունը։ Մի քիչ այլ  քաղաքական կոնֆիգուրացիաներում ուրիշ է, բայց տեղի համայնքային մակարդակներում համայնքի բնակիչներն են որոշում, թե ով լինի իրենց համայնքի ղեկավարը։ Եվ հենց նման որոշումներ է եղել։

-Դուք վերջնական որոշում ունեցա՞ք «Ազատ դեմոկրատների» հետ մասնակցության առումով։

-Դեռ ժամանակ չի եղել։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում վերջնական պարզ կլինի, հայտարարություն կտարածենք։ Առայժմ տեխնիկական հստակեցման փուլում ենք՝ ձևաչափի առումով։

-Տեսակետ կա, որ դուք ամենապահանջված թեկնածուն եք Վանաձորում և տարբեր ուժեր են Ձեզ  համագործակցության առաջարկ արել։

-Ես, անկեղծ ասած, որևէ անգամ նմանատիպ մեծամտությամբ չեմ փայլատարել, նման բան չեմ կարող ասել։ Առաջարկություններ բնականաբար լինում են, եղել են և առաջիկայում էլ կլինեն։ Բայց ես չեմ համարում, որ դա նշանակում է, որ ես ամենապահանջվածն եմ։ Այստեղ խնդիրը մեր համայնքի ապագան է, մեր համայնքի հոգսով ու ցավով ապրելը։Դա ինձ համար կրեդո է, քննարկման ենթակա չէ, ես այլ նկրտումներ  երբեք չեմ ունեցել։ Երբեք չեմ մտածել այլ տրամաչափերում ինձ առաջ տանելու մասին։ Ես իմ համայնքի մի մասն եմ, աշխատում եմ համայնքին պիտանի ու օգտակար լինել։ Մնացածն էլ՝ էական չէ։ Մանավանդ քաղաքապետի ընտրությունների հաջորդ օրը որևէ մեկը չի էլ հիշում՝ ով որ կուսակցությունից էր, որովհետև համայնքապետարանը այնպիսի հիմնարկություն է, որ այնտեղ բոլորը գործ ունեն, համայնքի ղեկավարին բոլորն են դիմում։ Դա Ազգային ժողով չէ, որ պատգամավորին կամ քաղաքական ուժերին տարվա մեջ մեկ-երկու անգամ տեսնեն։ Համայնքապետարանն այն տեղն է, որը երբեք կուսակցականացված չի լինում;

-Բայց ամեն դեպքում կուսակցությունով կամ դաշինքով եք մասնակցում ընտրություններին։

-Երկրի օրենքներն այնպիսին են, որ մասնակցությունը համամասնական ընտրակարգով է։ Ի դեպ, ես դրա  մասին մի քանի անգամ խոսել եմ։ Քանի դեռ քաղաքական համակարգը բյուրեղացված չէ, քանի դեռ այդ համակարգը կայացած չէ՝ համամասնական ընտրակարգով ընտրությունները   միշտ այսպիսին են լինելու, միշտ ավելի խառն են լինելու։ Այստեղ արդեն ոչ թե կուսակցականությունն է դեր խաղում, այլ մեծ հաշվով, համայնքներում անձերն ու թիմերը։

-Դուք նախորդ ընտրություններին մասնակցեցին իշխող ՀՀԿ-ի ցուցակով, բայց հեղափոխությունից հետո բացահայտ տարաձայնություններ չունեք նաև ՔՊ-ի հետ, իրենցից առաջարկներ ստացե՞լ եք։

-Ես չէի ցանկանա մանրամասնել որևէ մեկի առաջարկությունները՝թե՛ իշխանությունների և թե՛ ոչ իշխանությունների։ Ես կատարել եմ իմ գործը՝ մեր երկրի օրենքներին ու Սահմանադրությանը համապատասխան, ինչը որ պետք է անի համայնքի ղեկավարը՝ մանավանդ հանրապետության երրորդ խոշոր համայնքի։ Կարծում եմ՝ մեր գործողությունները բխել են մեր համայնքի, մեր բնակչության շահերից։ Կարևորն այն է, որ սա գործադիր իշխանություն է, ավելի շատ տնտեսությունը վարելու թիմային աշխատանք է, քան քաղաքականացված իշխանություն։

 

Լուսանկարը՝ «Առավոտ»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում