Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանի ձախողման գլխավոր պատճառը

Հայաստանի պետականության համար վճռորոշ՝ Արցախի հարցում հայկական քաղաքականության կամ ռազմավարության գլխավոր ձախողումը, թող տարօրինակ չհնչի՝ եղել է ռազմավարության եւ քաղաքականության բացակայությունը: Այլ կերպ ասած, ձախողվել է ոչ թե քաղաքականությունը կամ ռազմավարությունը, այլ դրա բացակայությունն է եղել ձախողում: Ընդ որում, անցյալի վրա այդ առումով առանձնապես շատ չկենտրոնանալու համար անհրաժեշտ է թերեւս արձանագրել, որ ապագայում էլ լինելու է նույնը: Այսինքն, ռազմավարություն եւ քաղաքականություն չունենալու պարագայում ունենալու ենք ձախողում: Թե ինչու չենք ունեցել անցյաում, այդ մասին խոսվել եւ խոսվում է շատ, տարբեր առիթներով, եւ խոսելու առիթներ թերեւս կլինեն, ըստ այդմ ավելի անհրաժեշտ է խոսել ներկայի եւ ապագայի մասին:

Ներկայի այն իմաստով, որ ռազմավարության, հայկական քաղաքականության մշակումը այսօր հույժ կարեւոր է, որպեսզի արցախյան հարցը վաղը չմնա առանց դրա: Որովհետեւ Հայաստանը, ուզի որեւէ մեկը, թե ոչ՝ չի մնալու առանց Արցախի հարցի, անգամ խաղաղության դարաշրջանի անշեղ նպատակադրման պարագայում: Ընդ որում, խաղաղության դարաշրջանի նպատակադրման հանդեպ թիրախավորումը առնվազն տարօրինակ է, մի շարք պատճառներով: Սակայն, ոչ միայն տարօրինակ, այլ նաեւ վտանգավոր է լինելու այն, որ դնելով խաղաղության դարաշրջանի նպատակ, Հայաստանն այդուհանդերձ գլխավոր նպատակ չդիտարկի դիմադրունակության համապարփակ բարձրացումը: Այստեղ իհարկե պետք չեն ավելորդ ռազմահայրեննասիրական կոչեր, կարգախոսներ, երգեր ու երգիչներ, ճառեր, բաժակաճառեր: Դրանք գալիս են փոխարինելու հենց բովանդակությանը, այս դեպքում՝ ռազմավարության եւ քաղաքականության բացակայությանը: Արցախի հարցում ռազմավարության եւ քաղաքականության բացակայությունը լցվել է ռազմահայրենասիրական կենացներով, հագուստներով, երգերով ու խնջույքներով: Այդ ամենի «տակից» ստիպված է եղել դուրս գալ հայրենասիրության իրական կրողը, թերեւս միակ գործնական կրողը՝ զինվորը եւ սպան: Ցավոք սրտի, մարտահրավերների ուժգնացմանը զուգահեռ, այդ բեռը կրելը դարձել է ավելի ու ավելի ծանր: Որովհետեւ, մինչ մեզանում ներքաղաքական նկատառումներով տարիներ շարունակ նենգափոխվել են խնդիրները, մեր հակառակորդներն ու մեզ շրջապատող ուժային կենտրոնները հետեւողականորեն պատրաստվել են քաղաքական, ռազմավարական խնդիրները մեր հաշվին լուծելուն: Նրանք չեն դադարեցնելու այդ պատրաստությունը եւ գործելաոճը: Հետեւաբար հարցն այն է, մենք դադարելու ենք ինքներս մեզ խաբել, թե ոչ: Այսինքն, մենք դարձյա՞լ մտածելու ենք ռազմավարության, քաղաքականության, քաղաքական մտքի հարցը ինչ որ բանով փոխարինելու մասին, թե՞ ի վերջո գնալու ենք այն ճանապարհով, որը առավելագույն համարժեքն է՝ քննարկել, ստեղծել, արտադրել, մշակել քաղաքական միտք, բովանդակություն, որը հայկական պետականության հարցի լայն համատեքստում կտա արցախյան հարցում քաղաքական սցենարների ճկունության հնարավորություն, այդպիսով ազատելով հայ զինվորին ու սպային հայկական քաղաքական մտքի իներտության բեռից, նրա վրա թողնելով միայն հայկական պետական քաղաքականության եւ ռազմավարության պածշտպանական մեխանիզմի կարեւոր մաս լինելու պատասխանատվությունը:

Ընդ որում, քննարկել եւ ձեւավորել, արտադրել ժամանակակից աշխարհին համարժեք քաղաքական միտք, նշանակում է կարողանալ զերծ լինել որեւէ կաղապարից եւ միֆից, որ մեր պատմության ընդհուպ հարյուրամյակների ընթացքում տարբեր փաթեթավորումով պարտադրվել է մեզ եւ զրկել սեփական խնդիրները դրանց սպառնալիքների լայն ճակատին համարժեք լայնությամբ դիտարկելու եւ քննարկելու կարողությունից: Ընդ որում, այդ հարցում հանրային ռացիոնալ ռեսուրսի առավելագույն արդյունավետ հավաքականություն ձեւավորելու գործում ամենից շահագրգիռ պետք է լինի քաղաքական իշխանությունը, որի վրա է լինելու որեւէ անհաջողության պատասխանատվություն: Իհարկե, այստեղ առանձին կատեգորիա է նաեւ քաղաքական ուժերի պատասխանատվությունը, որոնք հավակնում են լինել իրապես այդպիսին: Այստեղ սակայն ակնառու է, որ կա մեծ բաց, հազվադեպ բացառություններով, երբ քաղաքական ուժը ցուցաբերում է համակողմանի քաղաքական միտք գեներացնելու պատրաստակամություն, ընդ որում անկախ կուսակցական բուն քաղաքական նպատակներից եւ գաղափարախոսությունից: Այդ օրինակների սակավությունը մտահոգիչ է մի կողմից, մյուս կողմից թեկուզ սակավ օրինակները՝ հուսադրող, որ Հայաստանում կարող է տեղի ունենալ որակական ճեղքում, որն իհարկե պահանջում է համբերություն եւ իհարկե պետական ինստիտուցիոնալ զորակցություն: Պետական, ոչ իշխանական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում