Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Ֆրանսիան Ղարաբաղի մասով նոր ծրագիր չունի, պարզապես վրդովված է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ջանքերով դուրս մնաց գործընթացից

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հայտարարել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ աշխատում ենք, որ առաջ մղենք ԼՂ վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների արագացում՝ դեսպանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում: «Մենք միայնակ չենք։ Կարծում եմ` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»,- ասել է նա:

Ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ  Հիլդա Չոբոյանի կարծիքով՝ Ֆրանսիան ուզում է Մինսկի խմբի վերականգնում՝  տարածաշրջանում իր դերակատարությունը վերահաստատելու համար․«Անշուշտ վերջնական նպատակը հենց դա է՝ Ղարաբաղի հարցի կարգավորում, բայց Ֆրանսիայի թիվ մեկ մտահոգությունը այս  տարածաշրջանում ու մասնավորապես արցախյան հարցի շուրջ բանակցություններից դուրս չմնալն է։ Իմ կարծիքով՝ Ֆրանսիան Ղարաբաղի համար նոր ծրագիր չունի։ Պարզապես վրդովված է և բնական է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերով դուրս մնաց այս գործընթացից։ Ֆրանսիան ուզում է նոր իրողություններում իր դերակատարությունն ունենալ։ Բայց թե որքան  է ուզում ու մինչև  ուր է պատրաստ գնալ, մինչև ուր է պատրաստ զիջել՝ դա հարցական է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հիլդա Չոբոյանն ասաց՝ կարևոր է հասկանալ, թե ինչ բանակցություններ ու քննարկումների է պատրաստ գնալ Ֆրանսիան՝ իր ու Միացյալ Նահանգների դերակատարությունը հաստատելու համար․«Այս ամենը խորը ուսումնասիրության կարիք ունի։ Ըստ իս՝  առաջնահերթ կարևոր է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին։ Անշուշտ այդ դեպքում բանակցությունները կընթանան ուժի հարաբերություններով; Այսինքն՝  ով ավելի շատ  խաղաքարտեր ունի՝  նա էլ կհաջողի։ Կարծում եմ, որ այս հանգրվանում՝ Ֆրանսիան իր մտադրություննեում շատ հեռու չի գնա։ Անշուշտ, որպեսզի վերականգնվի Մինսկի խմբի աշխատանքը,  Ֆրանսիան այսօր պետք է ասի, որ հակամարտությունը կարգավորված չէ։ Իսկապես դա այդպես է, բայց Ֆրանսիան իր դերակատարության պահպանման համար պետք է վերջնական լուծում պահանջի։ Բայց արդյոք Ֆրանսիան մեծ միջոցների  կդիմի, որ վերջնական լուծումը կարճաժամկետ կամ միջնաժամկետ ապագայում հնարավոր լինի՝ ես կասկածում եմ»։

Ըստ մեր զրուցակցի՝ Ֆրանսիայի ու առհասարակ Եվրոպայի համար տարածաշրջանում կենսական շահեր չկան․«Առայժմ որևէ երկրի արտաքին քաղաքական դոկտրինը որևէ կերպ չի առնչվում այդ տարածաշրջանին։ Կան հեռակա ու կողմնակի շատ տարբեր շահեր՝ այդ թվում տնտեսական, բայց այդ դեպքում էլ նժարը Ադրբեջանի կողմն է։ Կան մտահոգություններ, բայց  Ֆրանսիան նոր ռազմավարություն չունի։ Հետևաբար Ֆրանսիայի նպատակը հիմնականում առնչվում է Մինսկի խմբի աշխատանքների վերականգնմանը»

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Հայաստանում Ֆրանսիայից ակնկալիքները մեծ են, Հիլդա Չոբոյանը նկատեց․«Մեծ սպասելիքներ կարելի է  ունենալ, եթե  Հայաստանն ինքը կարողանա այդ սպասելիքները ձևակերպել։ Ուզում եմ ասել, որ  Հայաստանը պետք է իր ծրագիրն առաջարկի։ Նախնական մի օրինակ՝ Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Սա նկատի ունենալով կարելի է ֆրանսիայի հետ քաղաքական հարաբերություններ կառուցել, ավելի մեծ ծրագիր առաջ քաշել, որին նաև Ֆրանսիան կարող է մասնակից լինել։ Անշուշտ կարելի է ուղին փոխել, բայց առայժմ դա Հայաստանի կողմից չենք տեսնում։ Առայժմ քաղաքական ծրագրի ականատես չենք լինում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում