Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է

Հիմա Իրանն ամեն ինչ անում է, որ այդ «միջանցք» կոչեցյալը կյանքի չկոչվի. Այս պարագայում հիմնական որոշողը մենք ենք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

-Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրուլահ Խադեմին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան նոր տարանցիկ ճանապարհի կառուցմանը: Նա նշել է, որ «խոսքը նոր միջանցքի մասին է, բացի այն ճանապարհից, որն այլընտրանքային է Գորիս-Կապան մայրուղու համար և որի շուրջ կողմերը նույնպես համաձայնության են եկել»: Կարո՞ղ ենք ասել, որ այս հայտարարությունն աննախադեպ է:

-Նոր ճանապարհը, որ պետք է թունելներ, կամուրջներ կառուցեն, բավականին ծախսատար նախագծի է: Եթե իսկապես համաձայնության են եկել, դա շատ կարևոր է, իրոք այլընտրանք է, քանի որ Հայաստանի կենտրոնով է գնում: Հայաստան է գալիս նաև Հնդկաստանի ԱԳ նախարարը, Հնդկաստանն էլ է դրանով շահագրգիռ: Գուցեև դա հեռանկարում համատեղ Պարսից ծոց-Սև ծով ճանապարհն է լինելու: Դա կլինի շատ կարևոր մայրուղի Եվրոպան մինչև Հնդկաստան ու Չինաստան կապելու  առումով: Վերլուծաբանները գրում են, որ այդ ճանապարհը կարելի է ամբողջությամբ Իրանը կառուցի, բայց պայմանով, որ տնօրինությունը տրվի Իրանին, ինչպես Կապույտ մզկիթն է, որն ավելի անվտանգ կլինի, ռիսկերը քիչ կլինեն դրա վրա հարձակվելու:

-Կարո՞ղ ենք ասել, որ այդ նախագծի կյանքի կոչվելու հավանականությունը մեծ է:

-Եթե մինչև հիմա իրանցիները «Հյուսիս-Հարավ» ծրագրին այդքան լուրջ չէին, մոտենում, այս ծրագրին շատ լուրջ են մոտենում: Եթե այդ թունելները կառուցվեն, բացառված չի, որ էդպիսի գնացքի ճանապարհ բացվի: Եթե հիշում եք, այդպիսի ճանապարհ կար, բայց ցավոք բավարար ջանք չգործադրեցին, որ ներդրող գտնեն և Իրանի երկաթուղին Հայաստանի միջոցով միացնեն Վրաստանին: Այդ ծրագիրը ստորագրվեց ու մնաց: Հիմա Իրանն ամեն ինչ անում է, որ այդ «միջանցք» կոչեցյալը կյանքի չկոչվի: Այս պարագայում հիմնականում մենք են որոշողը, որովհետև Իրանը ցույց է տալիս, որ ամեն ինչի պատրաստ է, որ դա չլինի: Եթե  Աստված մի արասցե, այդ ուղղությամբ որևէ բան լինի, ուրեմն մենք ենք թույլ տվել, հատկապես, որ դա հարված չէ ռուսական շահերին: Այնպես որ, Ռուսաստանը դրան իմ կարծիքով, համաձայն է: Այստեղ ամեն ինչ մեր ձեռքում է, գուցե թուրքերին այնքան տեղի տանք, որ ինչ-որ բան թույլ տանք: Օրինակ, մենք իրենց օդային միջանցքը տվեցինք, բայց կարող էինք ռազմագերիներին ազատ արձակելու դիմաց բացեինք օդային միջանցքը: Իհարկե, Ադրբեջանը կարող էր չհհամաձայնել և գնալ Իրանի օդային միջանցքով, որովհետև Իրանը միայն ռազմական օդանավերի համար էր փակել իր օդային տարածքը: Բայց բոլոր դեպքերում, մենք մեզ շատ թույլ ու հանդուրժողական ենք պահում թուրքերի նկատմամբ:

-Վերջին շրջանում շատ է խոսվում «3+3» ձևաչափի մասին: Այստեղ ինչպիսի՞ վտանգներ կարող են լինել Հայաստանի համար:

-Եթե հիշում եք, պատերազմից անմիջապես հետո Իրանի այն ժամանակվա ԱԳ նախարար Զարիֆը տարածաշրջան այց կատարեց բոլոր այդ 6 երկրները՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուաստան, Թուրքիան: Վրաստանում Զարիֆը ոչ թե «3+3»-ի մասին խոսեց, այլ Սև ծով-Պարսից ծոց միջանցքի մասին: Այն ժամանակ թուրքերը «3+3» ասելով այլ բան նկատի ունեին, իրանցիները՝ այլ բան: Դա մնաց թղթի վրա, որովհետև Իրանի ու Թուրքիայի տեսակետները շատ տարբեր էին: Թուրքիան նկատի ուներ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռյակը և երկրորդ եռյակը՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Իսկ Իրանը նկատի ուներ Իրան-Ռուսաստան-Թուրքիան եռյակը և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռյակը: Պարզապես հիմա շատերն ասում են, որ սա կարող է դառնալ Մինսկի խմբի փոխարինող ձևաչափ, բայց եթե չցանկանան Մինսկի խմբի բոլոր համանախագահները, դա տեղի չի ունենա: Իմ կարծիքով այս ձևաչափը նորից չի կայանալու, հատկապես եթե Վրաստանն արդեն մերժել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում