Չինաստանը Գանսու նահանգի մեկնարկային հարթակից բարեհաջող արձակել է Շենչժոու-13 տիեզերանավը, որում գտնվում է 3 մարդ։ Չինացի տիեզերագնացների համար առաքելությունը կլինի ռեկորդային երկար, կտևի 6 ամիս։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Արձակումը կատարվել է Չանչժեն-2F հրթիռակրի օգնությամբ։
Նախկինում Չինաստանի ամենաերկար առաքելության ժամկետը կազմել է 3 ամիս։
Արձակումից 6․5 ժամ հետո տիեզերանավը միացել է տիեզերակայանի բազային մոդուլին։
Լիարժեք ուղեծրային կայանի ստեղծումը պետք է ավարտվի 2022 թվականին։ Դեպի բազային մոդուլ ծրագրվում է ևս 6 արձակում։ Նախատեսվում է բազային մոդուլին կցել երկու լաբերատոր մոդուլ։