Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի համաֆինանսավորմամբ իրականացվում են «Տվյալագիտության» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառքներ» դասընթացները։ 500 երիտասարդ ծրագրի շրջանակներում կվերապատրաստվի «Տվյալագիտություն» մասնագիտությամբ։ Այս մասնագիտությունը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի խոսքով, ներկայումս ամենապահանջված մասնագիտություններից մեկն է։
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրենն էլ իր հերթին նշեց, որ վերապատրաստում անցած երիտասարդներին աշխատանքով ապահովելու հարցում նույնպես կաջակցեն։
Պետությունը ֆինանսավորում է դասընթացի արժեքի մի մասը (30%-80%), որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքների միջին գնահատականից:
Սամվել Գևորգյանը կոչ արեց երիտասարդներին դիմել և մասնակցել դասընթացներին։ Բոլոր մասնակիցները դասընթացների ավարտին ԱՆՎՃԱՐ կմասնակցեն մոտ 2 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի, որի հիմնական նպատակը մասնակիցներին CV կազմելու և հարցազրույցին ներկայանալու հմտությունների փոխանցումն է: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի համապատասխան վկայական։
PMI Science գիտահետազոտական կենտրոնի, տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանն էլ կարևորեց պետության՝ երիտասարդների վերապատրաստման ծրագրերին աջակցությունը՝ չբացառելով, որ որոշ շրջանավարտներ իրենց առաջին քայլերը կանեն ընկերությունում։