Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըղի օդանավակայանը, թռիչքուղու սպասարկման աշխատանքների հետ կապված՝ 45 օր ժամկետով փակվել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ)։
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 28-ն ընկած շրջանում օդային ճանապարհով Էլազըղ հասնել ցանկացողները սպասարկվելու են Մալաթիայի և Բինգյոլի օդանավակայաններում։