Saturday, 02 12 2023
Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել «էներգետիկ գաղութացումը»
Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ
ԱՄՆ-ի դեմ կոշտ հռետորաբանությունը Ալիևն օգտագործում է պարտադրված
Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ո՞ւմ հետ և ի՞նչ է բանակցում Արցախի նախագահը՝ Ալիևի՞, Բաքվի ԱԱԾ-ի՞. մութ անկյունները շատ են
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 50–ամյա տղամարդու սպանության համար․ ՔԿ
Ադրբեջանական կարմրուկը նաեւ քաղաքակա՞ն վարակ է
3000 փաստաբան Միջազգային քրեական դատարան է դիմել Իսրայելի և նրա պաշտոնյաների դեմ. Էրդողան
Լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար․ ՇՎՏՄ
Ողբերգական ավտովթար. տեղում երկու հոգի մահացել է
Ղազախստանում գազով աշխատող մեքենաները հատուկ նշան կկրեն
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը
15:45
ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի Գազայում հումանիտար դադարին վերադառնալու ուղղությամբ
Գումարը վերադարձնելու համար ծեծել, առևանգել է խնամուն
Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա տուժած
15:15
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
Խոշոր վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում
Մեզ պատահած ամենավատ բանը պառակտվածությունն է․ պետությանն առողջ օրգանիզմ է պետք
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Մենք խաղում ենք մի դաշտում, որտեղ կանոններ չկան․ մեղավորը մենք ենք
Xiaomi-ն խելացի մահճակալ է ներկայացրել
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ագարակում 24-ամյա երիտասարդը սպանել է 93-ամյա համագյուղացուն․ նա ձերբակալվել է. ՔԿ
Գիտա-քարոզչական մրցակցության Բաքվի մարտահրավերը. ո՞վ եւ ինչպե՞ս է ընդունում այն
ՔԿ-ն՝ Երևան-Գյումրի ատտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
Դիլիջան ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է
12:15
Նավթի գները նվազել են – 01-12-23

Օրենքի և ամոթի առաջ

Որևէ երկրում օրենքների ոտնահարմանը հետևում են ծանր հետևանքներ: Հայաստանն այսօր իսկ ճաշակում է այդ ծանր հետևանքները թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ու քաղաքական ոլորտներում: Բայց երկրի իրավական հիմքերի քայքայման ամենածանր հետևանքը, թերևս, բարոյական քայքայումն է: Երբ հիսուն տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող երկրում որևէ նախարար շրջում է 70, 90 100 հազար դոլարանոց մեքենայով, դա արդեն բարոյական քայքայման էական նշան է:

Որովհետև որևէ մեկը նման երկրում նման մեքենայով շրջելու համար պետք է լուրջ բարոյական արգելքներ հաղթահարի:

Որովհետև բարոյական արգելակներդ փչացած պիտի լինեն, որպեսզի դու այդ մեքենան վարես մարդկանց միջով, որոնք իրենց տասը, քսան տարվա համախառն եկամտով չեն կարող նման մեքենա նույնիսկ երազել:

ՀՀ կառավարության անդամների գարնանային վոյաժը ՀՀ մարզերով՝ վիրավորական էր հենց այս տեսանկյունից: Գյուղեր էին մտնում նախարարական այնպիսի կորտեջներ, որոնց մեջ մտնող ավտոմեքենաների ընդհանուր գումարով կարելի կլիներ լուծել տվյալ գյուղի բոլոր պրոբլեմները:

Եվ ընդհանրապես, այն ապրելակերպը, որով ապրում են հայրենի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները` ուղղակի հուսահատեցնում է: Մեր պաշտոնյաների կենցաղի անբաժանելի մաս են կազմում սիրուհիները, որոնք, բնականաբար, պահվում են պետական բյուջեից գողացված փողերով, այդ փողերով են ապրում նաև նրանց երեխաներն ու հարազատները: Պոռնիկները, սաունաները, կազինոները, գիշերային ակումբները, ռեստորանները, թմրանյութերը, գինարբուքները մեր պետական պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից շատերի ամենօրյա «մենյուի» մեջ են մտնում: Իսկ այս ամենն ապահովելու համար, ինքներդ եք հասկանում, հարկավոր է փող, ավելի շատ փող, որքան հնարավոր է շա՛տ փող: Ու ժամանակի հետ՝ այս ամենը շատ ավելի կարևոր է, քան պարզ, սովորական, մարդկային ամոթը:

Երկիրը քայքայվում է, երկիրը կործանվում է այն ժամանակ, երբ ամոթը դառնում է բոլորից մոռացված հասկացություն, երբ ջնջվում է «կարելիի» և «չի կարելիի» սահմանը: Ու երբ այս տեսանկյունից ենք դիտարկում Հայաստանում առկա վիճակը, կարելի է ուղղակի սարսափել:

Իսկ ի՞նչ չի կարելի Հայաստանում: Ահազդու է, բայց նման հարցադրումն ինքնին մեր երկրում այլևս անիմաստ է, անիմաստ է առանց ճշգրտող հարցի` ո՞ւմ չի կարելի… Որովհետև մեր երկրում օրենքի և ամոթի առաջ բոլորը հավասար են, իսկ ոմանք, ինչպես կասեր դասականը, ավելի՛ հավասար են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում