Monday, 13 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

Բուսական և կենդանական սպիտակուցներ. ո՞րն է տարբերությունը

Սպիտակուցը կարևոր «շինանյութ» է օրգանիզմի բջիջների համար: Այն մասնակցում է մարմնի կառուցվածքի կառուցմանը, վերականգնմանը և պահպանմանը: Սպիտակուցը առկա է ամբողջ մարմնում՝ մկաններից և ներքին օրգաններից մինչև ոսկորներ, մաշկ և մազեր

Մարմինը սպիտակուցներ չի պահում, ինչպես մյուս մակրոէլեմենտները, ուստի այն պետք է օրգանիզմում հայտնվի սննդի հետ: Սննդաբանները խորհուրդ են տալիս համատեղել կենդանական և բուսական սպիտակուցները ՝ ձեր սննդակարգն ավելի ամբողջական դարձնելու համար:

Ո՞րն է տարբերությունը բուսական և կենդանական սպիտակուցների միջև

Հիմնական տարբերություններից մեկն ամինաթթուների պարունակությունն է: Սպիտակուցները կազմված են ամինաթթուներից: Ճիշտ գործելու համար մարմնին անհրաժեշտ է բոլոր 22 տեսակի ամինաթթուների հավասարակշռություն: Այն չի կարող արտադրել դրանցից 9, որոնք անփոխարինելի են:

Բուսական սպիտակուցների մեծամասնությունը ոչ ամբողջական է. նրանց պակասում է էական ամինաթթուներից առնվազն մեկը:

Այնուամենայնիվ, որոշ բուսական սննդամթերքներ, ինչպիսիք են քինոան և հնդկաձավարը, ամբողջական են ամինաթթուների բաղադրությամբ: Ամենամեծ քանակությամբ սպիտակուցը պարունակում է.

• ամբողջական ձավարեղենը,

• ոսպը,

• ընկույզը,

• լոբին,

• հատիկավորները,

• ավոկադոն,

• սոյան,

• կանեփի սերմերը,

• բրինձ,

• ոլոռ:

Ավելի հավանական է, որ կենդանական ծագման մթերքները լինեն սպիտակուցի ամբողջական աղբյուրներ: Նրանց թվում են հետևյալները.

• ձուկ,

• ձու,

• կաթնամթերք,

• կարմիր միս,

• թռչնի միս:

Ահա թե ինչու բուսական դիետայի դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կառուցել դիետան և ճիշտ համատեղել բուսական սպիտակուցի տարբեր աղբյուրները: Սա միակ անհրաժեշտ միջոցն է՝ ստանալու բոլոր անհրաժեշտ ամինաթթուները:

Ինչն է լավագույնը մկանների կառուցման համար

Մարզիկները և մյուսները, ովոնք ձգտում են մեծացնել մկանային զանգվածը և նվազեցնել վերականգնման ժամանակը, հաճախ մեծ ուշադրություն են դարձնում սպիտակուցների ընդունմանը: Այն օգնում է վերականգնել և կառուցել մկանները ծանր մարզումից հետո:

Շատ մարզիկներ մկաններ կառուցելու համար դիմում են շիճուկի սպիտակուցին (ստացված կաթից և կաթնամթերքից): Այս սպիտակուցը պարունակում է բոլոր էական ամինաթթուները և ավելի հեշտ է քայքայվում և կլանվում օրգանիզմի կողմից: Հենց այս հատկություններն են շիճուկի սպիտակուցին տալիս մի շարք առավելություններ այլ տեսակների նկատմամբ, ինչպիսիք են մսայինը, ձվայինը և բանջարեղենայինը:

Ինչ վերաբերում է բուսական աղբյուրներին, որոշ հետազոտություններ ենթադրում են, որ բրնձի սպիտակուցը կարող է ունենալ նույն առավելությունները, ինչ շիճուկային սպիտակուցը: Հաճախ խորհուրդ է տրվում մարզումից հետո օգտագործել բուսական սպիտակուցների համադրություն: Սա կարող է օրգանիզմն ապահովել մի շարք ամինաթթուներով:

Որն է ավելի լավ առողջության համար

Սպիտակուցի բուսական և կենդանական աղբյուրների միջև ընտրություն կատարելիս կարևոր է հաշվի առնել մթերքի այլ սննդանյութերը: Կենդանական սպիտակուցի որոշ աղբյուրներ կարող են պարունակել երկաթի և վիտամին B12- ի բարձր մակարդակ, մինչդեռ շատ բուսական սնունդ չունեն այդ սննդանյութերը:

Մյուս կողմից, բույսերը պարունակում են հատուկ սննդարար նյութեր, որոնք կոչվում են ֆիտոնուտրիենտներ և որոշ հակաօքսիդանտներ, որոնք չկան կենդանական ծագման սննդի մեջ:

Մեկ այլ կարևոր գործոն է դիետիկ սննդային մանրաթելը: Միայն բուսական սնունդն է պարունակում բջանյութ, որն օգնում է հավասարակշռել մարսողական համակարգի աշխատանքը: Ավելի շատ բուսական սպիտակուցներ ուտելը կարող է նաև բարելավել մարդու ընդհանուր առողջական վիճակը:

Համաձայն ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի 2016-ի մետաանալիզի արդյունքների՝ գիտնականները ենթադրել են, որ մեծ քանակությամբ կենդանական սպիտակուցներ ուտելը, հատկապես կարմիր վերամշակված մսից ստացվածը, կարող է մեծացնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:

Այնուամենայնիվ, գիտնականները նշել են, որ նրանք կապ են գտել կենդանական սպիտակուցների սպառման և սրտանոթային հիվանդությունների միջև այն մարդկանց մոտ, որոնք ունեն ապրելակերպի հետ կապված առնվազն մեկ ռիսկի գործոն: Դրանք ներառում են ծխելը, ալկոհոլի օգտագործումը կամ ավելորդ քաշը և գիրությունը: Արդյունքները նաև հուշում են, որ ավելի շատ բուսական սպիտակուցներ ուտելը կարող է օգնել նվազեցնել այս և այլ ռիսկերը:

Ընդհանրապես, օրգանիզմին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու լավագույն միջոցը սննդակարգը հնարավորինս բազմազան դարձնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում