Wednesday, 01 07 2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանին բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին. պարզաբանում

Երկու տարում ես ուղարկեցի 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ: Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանի»,- սա մի հատված է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանի ֆեյբուքյան գրառմամբ ահազանգել էր, որ Երկու տարում Հայաստան է ուղարկել 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ. «Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանի»,-գրել էր նա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը պարզաբանում ստանալու համար դիմեց պաշտպաության և առողջապահության նախարարություն:

Պարզվում է՝ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին, որոնք երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով։

2017 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումների  խմբաքանակի մեջ եղած շահագործման պիտանի սարքավորումները բաշխվել են ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժհաստատություններին։ Տվյալ բաշխումները հավաստող բոլոր փաստաթղթերն առկա են, որոնք կազմվել են ընդունող հանձնաժողովի կողմից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սարքավորումների մի մասը մաշվածության կամ տեխնիկական անսարքության պատճառով պիտանի չէ շահագործման, ինչի վերաբերյալ ևս առկա են ընդունող հանձնաժողովի համապատասխան արձանագրությունները: Սարքավորումների նշված մասը հիմա էլ շարունակում է գտնվել ՊՆ պահեստներում և, հնարավորության դեպքում իրականացվում է վերանորոգման կամ, եթե վերանորոգումն անհնար է` խոտանման ընթացակարգ:

2018 թվականին Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս առողջապահության նախարարության, նվիրաբերվել են բժշկական սարքեր և սարքավորումներ։ Նշած սարքավորումները մաքսազերծվել, պահեստավորվել, գույքագրվել և բաշխվել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցված:

Տվյալ խմբաքանակի բեռները եղել են թվով 4 հատ 40 ֆուտանոց բեռնարկղերով, որոնք բաշխվել են մոտ 30 բուժհաստատություների միջև, պատշաճ փաստաթղթավորման իրականացմամբ:

Եվս 1 բեռնարկղ ներկայում գտնվում է ՀՀ ԱՆ ԴԲՊԱԱԿ ՊՈԱԿ-ում: Նշված բեռնարկղում առկա սարքերն ու սարքավորումները պիտանի չեն շահագործման, ինչպես նաև ոչ նպատակահարմար և որոշ դեպքերում անհնար է դրանց վերանորոգումը, ուստի ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթաց՝ համաձայն գործող բոլոր կարգերի:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և առողջապահության նախարարությունը գնահատում ու կարևորում են սփյուռքահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը։ Միեւնույն ժամանակ, նվիրատվություն ստացած խմբաքանակների բաշխման, իրացման, օգտագործման վերաբերյալ եթե առկա են այնպիսի փաստեր,որոնք առնչվում են այդ գույքերի վատնմանը կամ վաճառքին, խնդրում ենք դիմել իրավապահ մարմիններին, տրամադրել համապատասխան փաստեր»,-ասված է համատեղ պարզաբանման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում