«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Երևանի Զաքյան 4 շենքի մերձակայքում օգոստոսի 2-ին հրազենային կրակոցներից մահացած Ռուսաստանի քաղաքացի 46-ամյա Խաչիկ Գալոյանի սպանության պատվիրատուն հանձնվել է ոստիկանությանը:
Սպանություն կատարողը կհանձնվի այսօր-վաղը։
Ոստիկանության մեր աղբյուրը հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա: Մոտ մեկ տարի առաջ սպանվել էր սպանության պատվիրատուի որդին:
Ռուսաստանի Տուապսե քաղաքից մեզ հաջողվեց պարզել, որ սպանված Խաչիկ Գալոյանը փորձել է խլել սպանության պատվիրատուի որդուն պատկանող տարածքները՝ այնուհետև հաշվեհարդար տեսել երիտասարդի հետ՝ սպանելով նրան։
Երիտասարդի հայրը, ըստ էության, որոշել է Խաչիկ Գալոյանի Երևանում գտնվելու ժամանակ վրեժխնդիր լինել։










































