Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ԵՊԲՀ-ում մեկնարկեց Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացման արարողությունը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունեց Ֆրանսիայից ժամանած գործընկերներին՝ համոզմունք հայտնելով, որ մեկնարկած գիտաժողովը իր բազմազանությամբ կհարստացնի հայ բժիշկների արդեն իսկ դառը, բայց շատ կարևոր փորձը՝ ինչպե՞ս ապաքինել, ինչպե՞ս ոտքի հանել հայրենիքի պաշտպաններին, մեր բնակիչներին, որոնք տուժեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով:

«Ցավոք, մենք այսօր քննարկում ենք ոչ թե բժշկագիտության նորարարական փոփոխությունները, այլ՝ ինչպե՞ս օգնենք ոտքի կանգնել մեր ժողովրդի այն մասին՝ մեր զինվորներին, խաղաղ բնակիչներին, որոնք տուժել են Արցախյան պատերազմի ընթացքում, մեր գործընկերների հետ ամփոփենք պատերազմի փորձը և փորձի փոխանակման արդյունքում իր տրամաբանական ավարտին հասցնենք հայ-ֆրանսիական առաջին գիտաժողովը», – ասաց Արմեն Մուրադյանը:

Բժշկական համալսարանի ռեկտորը նկատեց, որ թե՛ Հայաստանում և թե՛ Ֆրանսիայում կա «Զինվորի տուն» հասկացություն: Արմեն Մուրադյանի խոսքով՝ հայ և ֆրանսիացի ժողովուրդները ձևավորել են «Զինվորի տուն» հաստատությունները հասունացման ամենաբարձր դրսևորմամբ:

Հայաստանում «Զինվորի տունը» Բժշկական համալսարանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն է, որտեղ ապաքինվում են Արցախյան երկրորդ պատերազմից տուժած զինվորները, իսկ Ֆրանսիայում՝ հանրահայտ Հաշմանդամների տունը, որը կառուցվել է դեռևս 17-րդ դարում Լյուդովիկոս 14-րդի կողմից՝ ծեր և հաշմանդամ դարձած զինվորականների համար որպես կացարան և հիվանդանոց ծառայելու համար: Հետագայում այստեղ են ամփոփվել բազմաթիվ հռչակավոր դեմքերի, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի աճյունները:

«Զինվորի տունը», որը ստեղծվեց Երևանի բժշկական համալսարանի հենքին, Հայկուհի Մինասյանի գլխավորությամբ, կրկնօրինակեց Փարիզի «Ինվալիդների տունը», որտեղից պատվով հուղարկավորեցիք մեր փառահեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին», – նշեց ԵՊԲՀ ռեկտորը՝ հավելելով, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել պատերազմի մասնակից մեր տղաներից մոտ 5000 զինվոր:

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ նախ և առաջ դատապարտելով Ադրբեջանի կողմից 2020 թ. աշնանը սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանք հանդիսացող պատերազմի փաստը, որը դարձավ հազարավոր հայ երիտասարդների մահվան պատճառ, և բացի այդ՝ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց առողջությունը, շատերն էլ գերեվարվեցին կամ զրկվեցին բնականոն կյանքով ապրելու հնարավորությունից և իրավունքից:

Խորապես ցավակցելով պատերազմին զոհ գնացած հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ վիրավոր զինվորների և քաղաքացիական անձանց ապաքինումը անհնար կլիներ պատկերացնել և իրականացնել, եթե չլիներ բժիշկների օգնությունն ու աջակցությունը:

«Այս դահլիճում ներկա են առողջապահության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ և կազմակերպիչներ, որոնք լավագույնս կարող են վկայել պատերազմի արհավիրքների և արյունոտ դեմքի մասին: «Բարեկամը ճանաչվում է վտանգի, դժբախտության ժամանակ»՝ ասում է ժողովրդական խոսքը: Պատերազմի դաժան օրերին, ի թիվս այլոց, մեզ օգնության ձեռք մեկնեցին մեր ֆրանսիացի բարեկամները: Ուրախ եմ փաստել, որ հայ-ֆրանսիական երկարամյա և ամուր հիմքեր ունեցող բարեկամությունն ամրապնդվում է նաև առողջապահական համագործակցության շնորհիվ, որի մի կարևոր մասնիկն էլ այսօրվա համաժողովն է», – իր ուղերձում նշել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով իրենց մարդասիրական առաքելությունն իրականացրած և այսօր էլ իրականացնող ֆրանսիացի բժիշկներին, որոնց ներկայացուցիչները ներկա էին գիտաժողովին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան պատերազմի ընթացքում ամենաբարձր մակարդակով աջակցել է Հայաստանին՝ ավելի քան 15 բժշկական առաքելություններ ուղարկելով Հայաստան:

«Դա բացառիկ մոբիլիզացում էր Ֆրանսիայի կողմից: Ֆրանսիացի մասնագետներ, տարբեր ասոցիացիաներ շատ մեծ ներգրավվածություն են ունեցել: Մենք կարողացանք այս դինամիկ մասնակցության եզրակացությունը անել, և նախանշվեց հայ-ֆրանսիական երկարաժամկետ համագործակցությունը՝ մանավանդ բժշկական ոլորտում: Եվ հաշվի առնելով անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները՝ մասնագետները, բժիշկները ցանկանում են, որ այս շփումը դառնա առավել ամուր, առավել հաճախակի», – նշեց Ֆրանսիայի դեսպանը:

Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը կտևի հոկտեմբերի 13-15-ը: Համաժողովի ընթացքում ֆրանսիացի և հայ մասնագետները կփոխանակվեն փորձով և կսահմանեն Ֆրանսիայի և Հայաստանի միջև բժշկության ոլորտում տևական համագործակցության հեռանկարները:

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովը կազմակերպվել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կողմից՝ Լիոնի համալսարանական հիվանդանոցների, Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի մասնակցությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ և ԵՊԲՀ աջակցությամբ և գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում