Գերմանիայի արտգործնախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները Լաթաքիայում, որտեղ ոչ պաշտոնական տվյալներով՝ արդեն 31 զոհ կա: Այս մասին հայտնում է RBK-ն` հղում անելով Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցչին:
Ըստ նրա, Սիրիայի բանակը ծովից և ցամաքից հարձակումներ է իրականացնում քաղաքի վրա, ինչն ազդակ է արաբական այդ երկրի հանդեպ պատժամիջոցներն ավելացնելու համար:
Սիրիայից տեղեկություններ են ստացվում, որ կառավարական զորքերը գնդակոծում են Լաթաքիայի` հիմնականում սուննիներով բնակեցված թաղամասերը:










































