ԱՄՆ-ի իշխանությունները քննադատել են Իսրայելին՝ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու թույլտվություն տալու համար:
Ինչպես հաղորդում է svobodanews.ru կայքը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ այդ որոշումը չի նպաստելու մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունների վերսկսմանը:
Մինչ այդ Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, որ թույլատրել է ևս 300 միավոր բնակավայրի կառուցումը Արիելում:
Պաղեստինցիներն իրենց հերթին որպես բանակցությունների վերսկսման նախապայման առաջ են քաշում բնակավայրերի կառուցման դադարեցումը:











































