Վերջին շրջանում ականատես ենք մի գործընթացի, թե ինչպես է հանքարդյունաբերության ոլորտը արևմտյանից անցնում ռուսականին։ Վերջին գործարքն էլ դրա վառ օրինակն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ անցավ Հայաստանի կառավարությանը։ Ի՞նչ է կատարվում հանքարդյունաբերության ոլորտում, այսպիսի քաղաքականությունն ինչո՞վ է պայմանավորված։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ: