Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Դավիթ Տոնոյանի ուշագրավ ակնարկը. ու՞մ է զգուշացնում նա

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը կալանավորված է տարիներ առաջ Հայաստանի զինուժին անորակ սպառազինության մատակարարմանն առնչվող քրգործով, իր փաստաբանական խմբի հայտարարության տեսքով արել է թերևս բավականին ուշագրավ ակնարկ: Դավիթ Տոնոյանի փաստաբանները արել են հայտարարություն, որտեղ վերստին նշում են, որ նախխկին նախարարը չի ընդունում վերը նշված քրգործով իրեն ուղղված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ քրգործով կալանավորված են մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև Հայաստանի զինուժին սպառազինություն մատակարարած կազմակերպության սեփականատեր Դավիթ Գալստյանը՝ ավելի հայտնի դարձած Պատրոն Դավո անվանումով, որն ըստ մամուլի հրապարակումների ընկերական հարաբերություն ունի նախկին նախարար Տոնոյանի հետ: Քրգործն իհարկե վերաբերում է ոչ  թե Դավիթ Տոնոյանի նախարարության շրջանին, այլ ժամանակահատվածին, երբ նա պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, իսկ նախարարն էր Սեյրան Օհանյանը, որը նաև հարցաքննվել է վերոհիշյալ քրգործով: Այդպիսով, Դավիթ Տոնոյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը և շարունակելու է պայքարել իր անմեղության, ինչպես նաև բարի համբավը պաշտպանելու համար:

Փաստաբանական խմբի հայտարարության մեջ առանձնակի ուշադրություն է գրավում հետևյալ պարբերությունը. «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»: Դավիթ Տոնոյանի փաստաբանների հայտարարությունն առնվազն առաջացնում է տպավորություն, որ Տոնոյանը զգուշացնոում է որևէ անձի կամ անձանց շրջանակի, որ հանուն իր պաշտպանության կարող է հրապարակել նաև տեղեկություններ, որոնք հանրայնացնելուց առայժմ մնում է ձեռնպահ: Դա նշանակում է, որ կան անձինք, որոնք այսպես ասած փորձում են կամ կարող են թաքնվել Տոնոյանի հետևում, պատասխանատվությունը թողնելով նրանց վրա:

Նախկին նախարարը ակնարկում է թերևս, որ այդ պարագայում՝ եթե որևէ մեկը կամ անձինք փորձենք խուսափել պատասխանատվությունից և այն թողնել իր վրա, կանգ չի առնի նաև այնպիսի տեղեկություն հանրայնացնելու առաջ, որը կարող է պարունակել որոշակի գաղտնիություն: Արդյո՞ք Դավիթ Տոնոյանի փաստաբանների հայտարարության մեջ առկա ակնարկ-զգուշացումը ուղղված է ներկայիս կառավարությանը, թե՞ այն շրջանի իշխանությանը, որի վերաբերում է քրգործը՝ 2011-17 թվականներ: Առայժմ բավականին բարդ է դրա վերաբերյալ եզրակացություն անել, սակայն ակնարկի առումով կարծես թե ամեն ինչ առավել քան պարզ է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում