ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վստահ է, որ ժողովուրդը չի ուզում իշխանափոխություն․ «Քոչարյանն ու Սարգսյանը տեսնում են, ժամանակը իրենց դեմ է աշխատում: Քոչարյանն ու Սարգսյանը գնալով տեսնում են, որ իշխանությունը ամրապնդվում է և անհանգիստ են: Արկածախնդրություն է, չի կարելի ՀՀ-ն սարքել փորձադաշտ»:
Պատգամավորը կարծում է, որ Սարգսյանի ու Քոչարյանի 25 տարվա գործունեությունը և հողատվություն է, և դավաճանություն․ «Հայաստանի կայունացող իրավիճակը մահացու է Քոչարյանի ու Սարգսյանի համար: Նրանք պետք է գիտակցեն՝ հանրության մոտ հանցագործ են»: