Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սեյրան Օհանյանը տվե՞լ է այդ հարցը Ռոբերտ Քոչարյանին. քար լռություն Քավանոյից հետո

«Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքի նպատակների մեջ է այն, որ Հայաստանի ղեկին լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է և ազատ բանակցել, և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել, և կազմակերպչական ունակությունների առումով կարող է արագ վերակազմավորել և երկիրը դուրս բերել հոգեբանական այս վիճակից ու ձևավորել անվտանգության համակարգը, հատկապես բանակը», հայտարարել է Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարին թերևս արժե հարցնել, թե արդյոք 27-30 տարիների ձևավորած ներուժ ասելով նկատի ունի նաև այն անձնական կարողությունը, որ կուտակել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից շատ շատերը՝ շքեղ դղյակների, թանկարժեք ավտոմեքենաների, անձնական հաշիվներում միլիոնավոր դոլարների, արտերկրում մեծածավալ բիզնեսների տեսքով: Դա իհարկե հռետորական հարց է, իսկ նախկին պաշտպանության նախարարին նախորդ տարիների ներուժի առումով, որը նա դիտարկում է իրենց իշխանության պարագայում բանակցային ամրության հիմք, թերևս արժե բարձրաձայնել մի կոնկրետ հարց՝ «ի՞նչ տարածքային փոխանակման» մոդել է բանակցել Հայաստանի երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ, և ինչ է քննարկել կարգավորման գործընթացում այդ կապակցությամբ: Եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի արել այդպիսի բան, չի քննարկել, չի մասնակցել, ապա ինչո՞ւ չի կանգնում և հայտարարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն՝ որի հետ Ռոբերտ Քոչարյանն աշխատել է բանակցային գործընթացում, օրեր առաջ սուտ է խոսել, ասելով, թե Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանն են «նախաձեռնել» տարածքային փոխանակման գաղափարը:

«Տարածքային փոխանակման» գաղափարը Հեյդար Ալիևի հետ քննարկելն ու օրակարգ բերելը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և՞ս դիտարկում է իր ներկայացրած քաղաքական միավորի և դրա առաջնորդի բանակցային «ներուժի» մաս: Սեյրան Օհանյանը տվե՞լ է այդ առնչությամբ հարց երկրորդ նախագահին, և ի՞նչ պատասխան է ստացել: Քավանոն ստո՞ւմ է, զրպարտո՞ւմ, թե՞ բացահայտում իրողությունները:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում