
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի պաշտպանական դաշնագիրը (AUKUS) ուղղված չԷ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների դեմ եւ չպետք Է պառակտում մտցնի դաշինքի շարքերում: Հոկտեմբերի 7-ին Բրյուսելում այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք քննարկեցինք AUKUS համաձայնագիրը, որը տարաձայնություններ Է հարուցել ՆԱՏՕ-ի անդամների միջեւ: Այդ համաձանագիրն ուղղվածչԷ Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի դեմ, եւ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ այդ համաձայնագիրը չպետք Է պառակտում մտցնի մեր անդրատլանտյան դաշինքի շարքերում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: