Ամերիկյան Տեխաս նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է տեղական NBC մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Իրավապահ մարմինների և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին տեղափոխել են Արլինգտոն քաղաքի ուսումնական հաստատություն:
Հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում է իրականացնում դեպքի վայրից։
ԶԼՄ-ները նաև հաղորդել են, որ աշակերտներն ու աշխատակիցները փակվել են դասարաններում և աշխատասենյակներում, տարածք թույլ չեն տալիս մտնել։
Fox հեռուստաալիքի ոստիկանական աղբյուրների տվյալներով՝ երեք մարդ հոսպիտալացվել է հրազենային վնասվածքներով: Զոհերի մասին տվյալներ չկան։