Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն հոկտեմբերի 6-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ:

Այս մասին հայտնում են ԿՀՄՍ նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վահրամ Դումանյանն առանձնակի կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը:

«Մենք հաստատակամ ենք կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում և միջազգային գործընկերների, մասնավորապես, ՀԲ աջակցությունը մեզ համար կարևոր է: Մենք երախտապարտ ենք ՀԲ-ին երկարատև համագործակցության, իրականացված ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի և մասնագիտությունների վերլուծություն իրականացնելու նոր նախաձեռնության համար, ինչը շատ կարևոր է կրթության ոլորտի բարեփոխումների արդյունավետության համար»,- նշել է նախարարը:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Հայաստանի ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:

«Տեղյակ եմ, որ Դուք նախօրեին այցելել եք դպրոցներ, պարգևներ եք շնորհել մի շարք ուսուցիչների, որը նշանակում է, որ Դուք պատվում եք ուսուցչի առաքելությունը»,- փաստել է Սեբաստիան Մոլինեուսը` դիմելով նախարարին:

ՀԲ ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանի հետ հեռահար համագործակցության առաջնահերթություններից մեկը մարդկային կապիտալի զարգացումն է, որի հիմնական ուղղություններն ուղղակիորեն կապված են կրթության ոլորտի զարգացման հետ: Այս համատեքստում կարևորվել է առաջնահերթությունների սահմանումը` ըստ կարիքների գնահատման, որը կդրվի հեռահար համագործակցության ծրագրերի հիմքում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերին: Քննարկվել են դրանցից որոշների երկարաձգման, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում