ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով` Ծովինար Սողոմոնյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ծովինար Սողոմոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։