ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս այլ կառույցի շրջանակում առանձին եվրոպական պաշտպանության ստեղծման գաղափարը։ Նրա կարծիքով՝ դա կարող է թուլացնել ՆԱՏՕ-ն։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է միասնական մնան։ «Այլընտրանքային կառույցների ստեղծմամբ անդրատլանտյան կապերի թուլացման ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլևս կմասնատի Եվրոպան»,-ասել է նա։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի 80 տոկոսն ապահովում են ԵՄ-ի կազմի մեջ չմտնող երկրները։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող բոլոր երկրների աշխարհագրական դիրքն ապահովում է պաշտպանություն ողջ Եվրոպայի համար։