Հունաստանը սպառնում է դուրս գալ եվրոյի գոտուց: Դրա մասին հայտարարությունները արդեն հանգեցրել են եվրոյի կուրսի նվազեցմանը: Հունաստանն այդպիսով փորձում է ազդել Եվրոպական միության վրա, որպեսզի հասնի իր պարտքի վերակառուցմանը:
Մեր երկիրը գտնվում է երկընտրանքի առաջ. կամ պայմանավորվածության կհասնենք մեր վարկատուների հետ խիստ տնտեսման ծրագրի շուրջ, որն արդյունք կտա, կամ կվերադառնանք դրահմին», – իր հայտարարության մեջ նշել է Եվրոպայի ծովային գործերի և ձկնորսության կոմիսար հույն Մարիա Դամանակին:
Պաշտոնյայի հայտարարությունը եվրոյի արժեքի նվազեցում առաջացրեց դոլարի նկատմամբ: Միաժամանակ ավելացավ ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտատոմսերի պահանջարկը` ի վնաս եվրոպական պարտատոմսերի:
Նշենք, որ Հունաստանի պետական պարտքն այս տարի կարող է գերազանցել համախառն արդյունքի 150 տոկոսը:









































