ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է պետության գործող ղեկավար Ջո Բայդենին ենթակառուցվածքների մասին օրինագծի միջոցով Ամերիկան սոցիալիզմի տանելու փորձի մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե դեմոկրատների ծրագիրը հաստատվի ցանկացած մակարդակով, դա մեր երկիրը կմղի դեպի սոցիալիզմ», – ասված է հոկտեմբերի 3 -ին Թրամփի տարածած հայտարարության մեջ:
Մարտի 31 -ին Բայդենն առաջարկել էր ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ ծրագիր, որի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում: Նոր ՝ 3,5 տրիլիոն դոլար արժողությամբ բարեփոխումների փաթեթն արդեն տարաձայնություններ է առաջացրել կառավարությունում, այդ թվում ՝ Դեմոկրատական կուսակցության անդամների շրջանում։ Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է նախագահը:









































