Thursday, 30 03 2023
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14:00
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան
13:10
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում
Այնպես արեք, որ ցրտահարումներ չլինեն․ Փաշինյանը հանձնարարականներ տվեց
Հայաստանը ստորագրել է ռազմական համագործակցության նոր ծրագիր Հունաստանի հետ
Պաշտոնյան կազատվի աշխատանքից, եթե չհարգի պետական սիմվոլը, դրոշը պետք է պատշաճ վիճակում լինի
ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման եւ օբյեկտների վերանորոգման համար
Եթե գյուղացին չապահովագրի բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է․ Քերոբյան

Ռազմաքաղաքական թակարդ, որում հայտնվեցինք գրեթե բոլորս

Բանակին անորակ սպառազինություն մատակարարելու դրվագով ԱԱԾ հարուցած քրգործը ցավագին կերպով ընդգծում է հայկական պետականության այն համակարգային անորակությունը, որի պայմաններում հասունանում էր աշխարհաքաղաքական կոլապսը կամ ծուղակը, որում հայտնվելու էր Հայաստանի Հանրապետությունը: Բանն այն չէ միայն, որ տեղի է ունեցել այդպիսի հանցագործություն բանակի սպառազինության մատակարարման հարցում, որի հանդեպ փաստորեն փակ է եղել կառավարման մի ամբողջ համակարգի երկու աչքերը: Բանն այն է, որ ԱԱԾ քրգործը վերաբերում է 2011-2017 թվականի ժամանակաշրջանին: Ընդ որում, այդ ժամանակաշրջանը Հայաստանի համար բոլոր առումներով է եղել բախտորոշ: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանի հարցում կայացվում էին ռազմաքաղաքական ճակատագրական որոշումներ, որոնց հանդեպ հայկական քաղաքական օրգանիզմը ոչ միայն դիմադրունակ չէր, այլ վերածվել էր ըստ էության հինգերորդ շարասյան:

Ի վերջո, այդ շրջափուլում էր, որ այսպես ասած ընդդիմադիր մեդիա-փորձագիտական և քաղաքական մի ամբողջ բևեռ ապահովեց Հայաստանի ճակատագրական որոշումներ պարտադրելու քաղաքական թիկունքը, հասունացնելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ ռեգիոնում վերջնականապես հօգուտ Ադրբեջանի, իսկ խորքային առումով հօգուտ ռուս-թուրքական եվրասիական ռազմավարության փլուզվեց ռեգիոնալ բալանսը, որն ապահովում էր թեկուզ հարաբերական կայունություն, խաղաղություն և որոշակի խաղաղ դիվանագիտական գործընթաց: Այդ իրավիճակում հաճախ սկսեցին հնչել գնահատականներ, որ հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, հայկական ինքնիշխանության վերջին թելը մնացել է հայկական բանակը, զինված ուժերը, որոնց դիմադրունակությունը այն վերջին լծակն էր, որով պետք է պահվեր Հայաստանի վրա փակվելիք թակարդը: Ավելին, միջազգային քաղաքականության համատեքստում հենց բանակն ու դրա թե զինվորական, թե քաղաքական ղեկավարության որակներն էին վճռորոշ լինելու, թե միջազգային անվտանգության համակարգի մյուս առանցքային խաղացողներն ու կենտրոնները որքանով էին նախանձախնդիր և շահագրգռված լինելու Հայաստանի հետ քաղաքական գործընթաց շարունակելու, Հայաստանը վերջնականապես ռուս-թյուրքական ալյանսին «չհանձնելու» գործում: Այդ առումով հատկանշական էր, որ տվյալ ժամանակահատվածում բավականին մեծ էր հայկական պաշտպանական համակարգի հանդեպ հետաքրքրությունը, որը «գագաթնակետին» հասավ 2016-ի ապրիլյան պատերազմին, բայց թերևս հենց դրանից հետո էլ «գահավիժեց», վերջնականապես ամրագրելով համոզում, որ իրականում զինված ուժերը այն ռազմաքաղաքական ինստիտուտը չէ, որը կարող է համարժեք արձագանքել աշխարհաքաղաքական իրողություններին: Դա պարզ դարձավ թերևս այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյայում ակնառու դառնալով Հայաստանը կառավարած համակարգի սնանկությունն ու անհամարժեքությունը, դրան չհաջորդեց այդ իրավիճակը փոխելու թիվ մեկ շահառուի՝ բանակի պատասխանատու ռազմաքաղաքական վարքը՝ պետական կառավարման համակարգը անհրաժեշտ որակի բերելու հարցում: Ավելին, առաջին պլան սկսեցին ի հայտ գալ մարդիկ, որոնք «անօդաչու թռչունների մասնագետներ» էին:

Ու, թեև ապրիլյան քառօրյայի առերևույթ գործոններին ծանոթ հայաստանյան հանրության համար եղավ համոզում, որ բանակը պահեց հայկական ինքնիշխանության և անվտանգության վերջին թելը, խորքային առումով սակայն, ինչպես  ցույց պետք է տային հետագա զարգացումները, պարզ էր, որ բանակի ռազմա-քաղաքական ղեկավարությունը չկատարեց իր գլխավոր առաքելությունը: Թելը պահեցին զինվորներն ու սպաները, հերոսաբար դիմադրելով և կռվելով, սակայն դրան չհաջորդեց ռազմա-քաղաքական ղեկավարության «կռիվը» Հայաստանի ներսում, պետական կառավարման համակարգը որակապես փոխելու համար, ինչը նաև կբերեր իրավիճակի, երբ Հայաստանը երկու տարի անց չէր կանգնի հեղափոխական փոփոխության անխուսափելիության առաջ և հնարավոր կլիներ ապրիլյան քառօրյայից հետո ապահովել էվոլյուցիոն այնպիսի դինամիկա, որը միջնաժամկետ հեռանկարում կունենար ավելի մեծ արդյունավետություն: Սակայն, երկարաժամկետ հեռանկարում ընդամենը պարզվում է, որ ինքնիշխանության վերջին թելից և առանցքից սեփական բարեկեցության թելերն են թելել նաև մարդիկ, որոնք ոչ միայն չպետք է անեին դա, այլ տարիների ընթացքում պետք է ամեն ինչ անեին իրավա-քաղաքական առումով այն ձեռքերը «կտրելու» համար, որոնք զրկում էին Հայաստանը դիմադրունակությունից, ծածկելով այդ ամենը բոլոր մակարդակներով հանրությանն ու դրա բջիջներին ներշնչվող մեր անպարտելիության մասին պաթոսով; Պետք է խոոստովանել, որ դրան զոհ էինք գնում գրեթե բոլորս, միամտությամբ, որ գոնե բանակի պարագայում կան կարմիր գծեր, որ չի անցնի այդ համակարգը: Պարզվեց, այդ համակարգի համար կարմիր էին միայն ինչ որ մասնավոր կազմակերպության հարստացնող գծերը Երևանի փողոցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում