Tuesday, 14 05 2024
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Իրանի պետական պաշտոնյաների միահամուռ կոշտ պատասխանը Իսրայելա-թուրքական հերթական սադրանքներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված վերջին հարցազրույցում զարմանք է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների առնչությամբ: Նա մսանավորապես ասել է․ «Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Նախևառաջ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չէր եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց մեր սահմանին:

Իրանի զինվորականների գործողություններն Ալիևը որակել է «զգացմունքային արձագանք» Ադրբեջանի կողմից Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների վարորդներից «ճանապարհային հարկ» գանձելու որոշմանը:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ Ալիևի այս հայտարարությունն այս անգամ շատ ծանր նստեց Իրանի նոր իշխանությունների և ի հարկե հանրային կարծիքի վրա, քանի որ Իրանի նոր իշխանությունները ներքին և արտաքին ամբիոններում բազմիցս հայտարարել են, որ Իրանի նոր քաղաքականությունը այսուհետ հիմնված է լինելու տարածաշրջանի բոլոր հարևան երկրների հետ արդյունավետ ու փոխվստահության սկզբունքների հիման համագործակցության վրա և Իրանը ցանկանում է դրական դերակատարություն ունենալ տարածաշրջանային լարվածությունների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման ու կայունության հաստատման գործում․ «Սակայն, ինչպես հայտնի է վերջին տարիներին, ըստ իրանցի պաշտոնյաների Իսրայելի ռազմավարական նպատակներից մեկը, եղել է տարածաշրջանում ճգնաժամի ստեղծումը և անվտանգության առավելագույն ճնշման գործադրմամբ, նախ փորձել Իրանին մեկուսացնել միջազգային քաղաքա-տնտեսական ասպարեզում, ապա Իրանին ներգրավել տարածաշրջանային ճգնաժամերի մեջ: Այս գործընթացն ուղեկցվում է այնպիսի միջոցառումներով, ինչպես՝ ռազմական դաշինքների ձևավորումը և տարածաշրջանի երկրների հետ հատկապես Արաբական երկրների և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերով:

Իրանի մշտապես հետևել է Իսրայելի կողմից իր հարավային և Հյուսիս-Արևմտյան տարածաշրջաններում Իսրայելի և նրա բարեկամ ռեժիմների տեղաշարժերին և համոզված է, որ տարածաշրջանում Իսրայելի և իսլամական թաքֆիրական-ահաբեկչական խմբերի առկայությունը ՝ ցանկացած ձևով, հանդիսանում է լարվածության և ճգնաժամի պատճառ և հստակ սպառնալիք է՝ ուղղված Իրանի անվտանգության դեմ։ Ուստի, Իրանը երբեք այս քայլը չի հանուրժի իր դեմ ուղղված քայլերը և ինչպես տեսնում ենք, ի պատասխան վերջերս Թուրքա-ադրբեջանական և այլ արտատարածաշրջանային ուժերի ինչպիսին է Պակիստանը, անցկացվող համատեղ զորավարժությունների, որի քանակը և որակը արդեն անցել են ընդունված չափերից ու նորմերից, Իրանը հոկտեմբերի 1-ից սկսած մեկնարկել է Իրանի հյուսիսարևմտյան շրջանում «Ֆաթեհանե Խեյբար» անունով զորավարժությունը՝ 216 -րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի, 316 -րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի, 25 -րդ բրիգադի, 11 -րդ հրետանային ստորաբաժանման, ԱԹՍ -ի, անտառային ստորաբաժանումների, 433 -րդ մարտական ինժեներական ստորաբաժանման և օդից ուղղաթիռների աջակցությամբ լայնածավալ զորավարժություն»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սա հստակ ուղերձ է Իրանի կողմից ուղղված թշնամիներին, որ բանակի և ԻՀՊԿ -ի հզոր ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած սպառնալիքի և Իսրայելի ու Թուրքիայի պատվերով ցանկացած երկրի ղեկավարի կողմից Իրանի դեմ ուղղված հռետորաբանությունն ու ճոռոմախոսությունը․<< Իսլամական Հանրապետության վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի սադրիչ հայտարարություններն ու դիրքորոշումները նույնպես կարելի գնահատել այս համատեքստում:Հատկանշական է որ Ալիևի հակաիրանական վերջին հայտարարությանը շատ կոշտ արձագանքեցին Իրանի ԶԼՄ-ները, քաղաքական փորձագիտական լայն շրջանակը, թերթերը և պետական պաշտոնյաներն ու հատկապես Իրանի Իսլամական խորհրդարանի ազդեցիկ պատգամավորները։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն համարում է սպառնալիք իր ներքին անվտանգությանը և մշտապես հայտարարել է, որ դա իր կարմիր գիծն է»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և որոշ մեծ տերությունների պատվերով Արցախի հանրապետության դեմ սանձազերծած ռազմական հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ղեկավար Իլհամ Ալիևն Իրանին ներկայացրել է, որպես Ադրբեջանի նոր թշնամի․ «Կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները , որը արվում է թուրքա-ադրբեջանական տանդեմի նոր նկրտումների իրականացման շրջանակում ոչ մի երկարատև արդյունք չեն կարող ունենալ այդ երկրի համար:
Իլհամ Ալիևի կառավարությանը ծառայող լրատվամիջոցները համադրված քայլերով փորձում են Թուրքիային, Պակիստանին և Իսրայելին ներկայացնել որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի իրական դաշնակիցներ և սեպ խրել Իրան-Հայաստան բարեկամական հանրապետությունների մեջ և այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» չարաբաստիկ միջանցքի պլանը գործադրելով Հայաստանին կտրել Իրանից, իսկ Իրանին մեկուսացնել տարածաշրջանում նրան զրկելով դեպի դեպի հյուսիս-արևմուտք, Վրաստան, Սև Ծով և Ռուսաստան երթուղային և տրանսպորտային հնարավորության հասանելությունից»։

Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ մինչ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը մեծ ճնշում են գործադրում Հայաստանի վրա ճանապարհների ապաշրջափակման, Սյունիքի մարզում դեպի Նախիջևան միջանցքի բացման և հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման ու սահմանազատման ոլորտներում, Բաքվի ավտորիտար ռեժիմի ղեկավարները և իսրայելա-թուրքական գործակալները ակտիվ գործունեություն են ծավալել՝ Իրանի դեմ ատելություն տարածելու նպատակով: Այս կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերին օտարերկրյա կառավարությունների դերակատարությունն ու ազդեցությունը շատ լուրջ է․«Սակայն այս բոլոր սադրիչ քայլերն չի անտեսվում Իրանի պաշտոնյաների կողմից, և Իրանը որոշել է իր դեմ ուղղված քայլերին համարժեք պատասխան տալ ուժի ցուցադրմամբ ու դիվանագիտական բոլոր գործիքակազմով։ Արդեն հոկտեմբերի 1-ին մեկնարկած զորավարժություններով՝ Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին ու նրա պատվիրատու Թուրքիային ու Իսրայելին չփորձել հատել Իրանի անվտանգային կարմիր գծերը և նոր սադրանքների չգնալ Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում։ Իրանում լավ հասկանում են, որ նոր սադրանքներն ուղղված են իր և հարևան ու բարեկամ երկիր Հայաստանի անվտանգության դեմ, թեկուզ չեմ կարծում, որ կփորձեն սրանից ավել կոշտ միջոցների դիմել:
Դիվանագիտական դաշտում Հայաստանում Իրանի դեսպանությունը արդեն ակտիվ գորշի է անցել և հանձինս դեսպան Զոհուրիի մի քանի հանդիպումներ են անցկացվել Հայաստանի պետական, անվտանգության և տնտեսական պաշտոնյաների հետ։ Նաև Իրանի դեսպանությունը հստակ ուղերձ է հղել Ադրբեջանի ղեկավարություն որ չփորձել սադրիչ քայլերով խանգարել հայ-իրանական հարաբերություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունությանն և համագործակցությանը։

Հոկտեմբերի 1-ին Իրանում մեկնարկած «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժության շրջանակներում ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրն հայտարարել է. «Իրանի հարևան երկրների սահմանների ցանկացած փոփոխության կանխելն Իրանի հստակ ռազմավարություն է»:

Բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրն անդրադառնալով սահմանների և սահմանամերձ տարածքների անվտանգության համար մշտական և շարունակական գործողությունների կարևորությանը և անհրաժեշտությանն ասել է. «Տարբեր վարժանքների անցկացումն ամրապնդում է Իրանի և տարածաշրջանի անվտանգությունը»:

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է. «Իսլամական Հանրապետության բարեկամ և հարևան երկրների սահմանների անվտանգությունը փոխկապակցված է և այդ հարցը շատ կարևոր է Թեհրանի համար»:

Ըստ Շահմուրադյանի՝ Իրանի ուղերձը արդեն պարզ է՝ Ադրբեջանին և Թուրքիային, և նրանք լավ հասկանում են, ինչ կարողություն և մոտեցում ունի Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների և իր շահերի դեմ ուղղված քայլերի նկատմամբ․<<Իրանը զորավարժություններն անցկացնում է իր հյուսիսարևմտյան սահմանային անվտանգությունը ապահովելու համար, քանի որ Ալիևի վերջին հայտարարություններն ուղղված էին Իրանի անվտանգության դեմ։ Իրանը նաև չի մոռացել անցյալ տարի Բաքվում Արցախյան պատերազմից հետո ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալից ու տարածամոլական գրգռիչ բանաստեղծությունը: Չնայած այն ժամանակ Իրանը փորձեց չափավոր մոտեցում ցուցաբերել, սակայն Իրանի նոր իշխանությունները այժմ որոշել են ավելի կոշտ ու ազդեցիկ մոտեցում կիրառել ցանկացած ուժի կողմից տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլի նկատմամբ:

Ինչպես արդեն անդրադարձել եմ Հայաստանի պաշտոնյաները լավ կլինի հասկանան ստեղծված պահի զգայունությունը և կարևորությունը և իրենց ռազմավարական շահերը համակարգեն Իրանի հետ, դիվերսիֆիկացնելով Ռուսաստանի հետ համագործակցությունը:

Սա լավ առիթ է Հայաստանի համար Իրանի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու և Իրանից սպառազինություն գնելու կամ ձեռք բերելու համար, գոնե Նախիջևանի գիծը ամրացնելու համար:

Վերջում ավելացնեմ, որ ըստ ԻՀՊՀ-ի ցամաքային զորքերի հրամանատար Բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրի հայտարարության․ «Իրանը չի կարող ընդունել, որ տարածաշրջանի և արտատարածաշրջանի որոշ երկրների ազդեցության տակ, անիրատեսական և սադրիչ հայտարարություններ անեն ԻԻՀ մարտական ստորաբաժանումների պատրաստվածության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև փորձեն խոչընդոտել Իրանի գործողություններին իր սահմաններում և Իրանի ազդեցության գոտում գտնվող տարածաշրջանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում