Saturday, 04 05 2024
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի

Ռազմաքաղաքական ցինիկ «դիվերսիա» Հայաստանի ներսում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն օրերս հայտնեց, որ քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետը, որը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահումով պետությանը ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս պատճառելու համար: Բայց, դատելով մեղադրանքի բովանդակությունից, խնդիրը լոկ հասցված ֆինանսական կամ նյութական վնասը չէ:

Բանն այն է, որ այդ վնասը հասցվել է այնպիսի բնույթով, որը ուղղակի հարվածել է պատերազմի մեջ գտնվող պետության անվտանգության ապահովման գործին: Մասնավորապես, չարաշահելով դիրքը, պաշտոնյան նպաստել է Հայաստանի զինուժին՝ սպառազինության գնման շրջանակում հին հրթիռներ մատակարարելուն, որոնք ունեցել են գործածության հետ կապված տարաբնույթ խնդիրներ և դրանց մի մասը կամ դուրս է գրվել հետագայում անպետքության պատճառով, կամ դրանք անհնար է եղել օգտագործել, այդ թվում 44-օրյա պատերազմի հետևանքով:

Անկասկած, պետք է հարգել անմեղության կանխավարկածը և սպասել քննության ավարտին ու դատարանի վճռի: Միևնույն ժամանակ սակայն, կա մի հատկանշական դրվագ կամ հանգամանքը: Այդօրինակ տեղեկությունները հանրության մոտ չեն առաջացնում զարմանք կամ անվստահություն, չեն առաջացնում կասկած և չեն շեշտադրում նույն անմեղության կանխավարկածը: Եվ դրա պատճառն այն է, որ հանրությունը այս երկու տասնամյակի, ավելի քան քառորդ դարի ընթացքում տեսել է, թե ինչպես են ապրում իր բանակի գեներալները՝ խիստ հազվադեպ բացառություններով:

Հանրությունը տեսել է իր բանակի գեներալների դղյակները, որոնք կառուցվել են հանրապետության ամբողջ տարածքով, և այդ թվում մայրաքաղաք Երևանի սրտում, առանց ավելորդ կաշկանդվածության, առանց քաշվելու, առանց ամաչելու, առանց երկմտելու, որ այդ դղյակները իրականում «դիվերսիա» են հենց պատերազմող հանրության ու պետության դեմ, հանրային հոգեբանության ու ենթագիտակցության դեմ: Երկրի քաղաքական և ռազմական վերնախավը ուղղակի արհամարած է ունեցել այդ հետևանքները, հնարավոր այն ռիսկերը, որ պարունակում էր հանրության աչքի առաջ այդպիսի ցոփ, շվայտ, շքեղ կյանք կառուցելը, այն դեպքում, երբ հանրության մի ստվար զանգված մի կերպ էր ծայրը ծայրին հասցնում իր կյանքում, այն դեպքում, երբ չէր ստանում որևէ հոդաբաշխ պատասխան այդ գեներալներից ու նրանց քաղաքական ղեկավարներից, թե ի՞նչ ծագում ունեն այդ դղյակներն ու կարողությունը: Ավելին, կարող էին հնչել ցինիկ պատասխաններ, ու հնչում են առ այսօր, ընդհուպ նախկին պաշտպանության նախարարի մակարդակով, թե դղյակներն իրենցը չեն և թող հանրությունը պարզի,  թե ումն են: Այն դեպքում, երբ մենք ապրում ենք շատ փոքր երկրում և իրականությանը ծանոթանում ենք ոչ թե մամուլից, այլ մեր իսկ աչքով՝ վաղ, թե ուշ: Մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն էլ է «զզվում դղյակներից», բայց ի՞նչ կարող է անել: Իհարկե, դղյակների դեմ որևէ բան անել կարողանալու համար Սերժ Սարգսյանը պետք է նախ կարողանար հրաժարվել պետական օդանավով Բադեն-Բադեն մեկնելու գայթակղությունից, և ընդհանրապես շատ գայթակղություններից: Բայց, ոչ միայն Սերժ Սարգսյանը: Որովհետև այստեղ դիտարկել թիրախում մեկին, նշանակում է գնահատել խնդիրը ոչ ամբողջությամբ: Անկասկած, այդ համակարգի քաղաքական ղեկավարները թիվ մեկ պատասխանատուներն են, սակայն մեկ առ մեկ պատասխանատու են բոլոր նրանք, որոնք տրվել են այդ շքեղություններին ու գայթակղություններին և փաստորեն հավաքականորեն, կոլեկտիվ կերպով համակողմանիորեն քայքայել Հայաստանի դիմադրունակությունը: Որովհետև, այդօրինակ կենսակերպով հանրային լեգիտիմությունից զրկված իշխանությունը լեգիտիմություն էր փնտրում արտաքին մրջավայրում, փնտրում իր գոյության գլխավոր հովանի, այդպիսով Հայաստանը դնելով արտաքին ուժգին կախվածության մեջ, ներսում կամա, թե ակամա վերածվելով Հայաստանի հանդեպ «դիվերսանտների»: Այդպես է պետությունը զրկվել իմունիտետից, խոցվել նախ ներսից՝ մինչ դրսից հարվածներ ստանալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում