
Ամեն օր ցնցուղ ընդունելուց հրաժարվելը սպառնում է մաշկի հիվանդությունների զարգացմամբ: Այս մասին գրում է Daily Mail- ը՝ հղում անելով բրիտանացի բժիշկներին:
Բժիշկ Էմեկա Օքորոչայի խոսքով՝ ջրի կանոնավոր պրոցեդուրաներից հրաժարվելը կարող է հանգեցնել ակնեի, դերմատիտի և պսորիազի:
Dr Yalda Clinics- ի կոսմետոլոգ Յալդա Ջամալը նշել է, որ մաշկը պաշտպանում է օրգանիզմն արևի ճառագայթներից, ֆիզիկական ազդեցություններից և կարգավորում է ջերմաստիճանը:
«Եթե դուք ամեն օր չեք լողանում, քրտինքի, մահացած բջիջների և կեղտի համադրությունը խաթարում է այդ գործառույթները», – ասել է նա:
Բացի այդ, Օքորոչան զգուշացրել է բակտերիաների բազմացման պատճառով տհաճ հոտի առաջացման մասին:
Health & Aesthetics կլինիկայից բժիշկ Ռեքխա Թեյլորը խորհուրդ է տվել երեկոյան լողանալ, քանի որ մաշկը վերականգնվում է քնի ընթացքում: Նրա կարծիքով՝ դա կպահպանի ծակոտիները խցանումներից և կկանխի պզուկների և սև կետերի առաջացումը: