Հայկոն հենց ինքն իրենով պատմություն է: Լինելով բավականին երիտասարդ՝ նա արդեն հասցրել էր պատմություն կերտել, որը սերունդներ է դեռ դաստիարակելու և նրանց մեջ երաժշտական ոճ ու ճաշակ է ներմուծելու: Երաժիշտ, երգահան Հայկոյի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց դերասան Արտյոմ Մարկոսյանը.
«Հայկոն մեր արվեստում յուրահատուկ գույն էր, նա յուրահատուկ մարդ էր, արվեստագետ և անհատ էր: Ինձ համար դժվար է Հայկոյի մասին խոսել պարզապես որպես արվեստագետ, որովհետև գրեթե 30 տարի մենք ընկերներ ենք եղել, մեր հարաբերությունները որպես ոչ միայն կոլեգաներ է եղել, այլ՝ ընկերական: Ինձ համար սա բազմակողմանի կորուստ էր, նրան չճանաչողների համար սա մեծ կորուստ է՝ որպես արվեստագետի, մարդու, որը յուրահատուկ արվեստ է ստեղծել»,-ասաց դերասանը: