Saturday, 27 06 2026
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու

Սպասվում են բնակչության թվի կտրուկ նվազում, սեռատարիքային կազմի ձևախախտումներ, ծերացման գործընթացի է՛լ ավելի արագացում

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով արձանագրված ծնելիության 4.4% անկումը, մահվան դեպքերի 3.2% աճը, մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերի 1.2% աճը տանում է դեպի դեպոպուլյացիա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշեց, որ մեր բնակչության թվաքանակը վաղուց նվազում է՝ ի հաշիվ միգրացիայի, սակայն շատ շուտով լինելու է այնպես, որ մահերի թիվն ավելի շատանա, քան ծնունդների թիվը:

«Դրան քիչ ժամանակ է մնացել՝ առավելագույնը 5-10 տարի, դրանից հետո մահացածների թիվը սկսելու է գերազանցել ծնունդներին: Դա անխուսափելի է»,- ասաց Ռ. Եգանյանը՝ պարզաբանելով, որ ծնող տարիք է մտնում 1990-ական թվականների սերունդը, որն արդեն քիչ է եղել այդ տարիներին՝ ծնելիության նվազման հետևանքով. «Իրենք քիչ են, հետևաբար՝ քիչ են ծնելու»:

Ըստ Ռ. Եգանյանի, մահացությունը շարունակաբար բնակչության ծերացման աճի հետ աճում է, և պետք է աճի: Դրան են բերելու նաև երկրում առկա սոցիալ-տնտեսական պայմանները:

Ընդհանուր բնակչության 0.4% աճը, Ռ. Եգանյանի խոսքով, ընդամենն ընթացիկ հաշվառման գնահատական է. «Միգրացիայի ընթացիկ հաշվառում հնարավոր չի նորմալ կատարել: Մենք միշտ ունենում ենք միգրացիայի թերգրանցումներ, և առայժմ դա պարզապես չի երևում: Այն ավելի ակնառու կլինի առաջիկա մարդահամարի տվյալներով, ինչպես եղավ նախորդ մարդահամարի ժամանակ, երբ 90-ականների միգրացիայի մասին մենք գրեթե պատկերացում չունեինք, համենայնդեպս՝ պաշտոնական թվերով, բայց երբ մարդահամարը եղավ, փաստագրեցինք, թե ինչքան մարդ է 90-ականներին գնացել, դեռ մի քիչ էլ պակաս թվերով: Հիմա նույն ձևով 2011 թ. մարդահամարով կփաստագրենք, թե ինչքան մարդ է գնացել 2000-ական թվերին: Պայմանով՝ եթե մարդահամարն անցկացվի նորմալ, օբյեկտիվ»:

Ռ. Եգանյանը հայտնեց, որ Հայաստանին ավելի ծանր իրավիճակ է սպասվում: Ըստ նրա՝ կան «կանխանկարներ», որոնք ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել մեր ժողովրդի հետ առաջիկա 40-50 տարիների ընթացքում:

«Սպասվում են բնակչության թվաքանակի կտրուկ նվազում, սեռատարիքային կազմի ձևախախտումներ, ծերացման գործընթացի էլ ավելի արագացում: Ուղիղ գծով գնում ենք ոչ կենսունակ ժողովրդագրական օրգանիզմ դառնալու ճանապարհով»,- նշեց Ռ. Եգանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում