Wednesday, 01 05 2024
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Տարածաշրջանային նոր զարգացումների մեկնա՞րկ

Վաղը կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվելու են ՌԴ-Թուրքիա տարածաշրջանային փոխգործակցության բոլոր հարցերը: Չնայած այն բանին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միանշանակ է, որ վերջին անգամ երկու տարի առաջ իրար հանդիպած Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդները կքննարկեն նաեւ իրենց շահերին խաչվող հարցերի մնացած ողջ շրջանակը, մասնավորապես՝ Արցախում ու Աֆղանստանում առկա իրավիճակը:

Էրդողանը հենց ԱՄՆ-ում իր համար բարենպաստ մեկնարկային պայմաններ ստեղծեց Պուտինի հետ բանակցությունների համար՝ մասամբ փոխհատուցելով օրեր առաջ Ղրիմում տեղի ունեցած Դումայի ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության չափազանց կոշտ հայտարարությունը: Էրդողանն ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատեց, որ Ռուսաստանից գնելու է «C-400» հակաօդային հրթիռային կայանների երկրորդ խմբաքանակը, եւ ոչ մեկը չի կարող ասել, թե իրենք պաշտպանության համար ինչ պետք է գնեն, որ երկրից եւ ինչ մակարդակով: Ամենայն հավանականությամբ, Ջո Բայդենի հետ ոչ ցանկալի բանակցություններից հետո Էրդողանը շտապեց իրեն այնքան անհրաժեշտ ժեստն անել Կրեմլի ղեկավարին՝ վերջինիս հետ հանդիպումից առաջ:

Էրդողանը Նյու Յորքի ՄԱԿ-ի 76-րդ ասամբլեայի ժամանակ արեց եւս մեկ հայտարարություն, որն ուղիղ կապ ունի Պուտինի հետ կայանալիք բանակցությունների օրակարգի գլխավոր հարցի հետ: Թուրքիայի առաջնորդն ասաց, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ահաբեկիչներին՝ նկատի ունենալով Սիրիայի քրդերին Վաշինգտոնի տրամադրած օգնությունը: Իր առաջնորդի այս հայտարարությամբ Անկարան թափանցիկ ակնարկեց, որ կոշտ պայքար է տանելու իր սահմանների մոտ օրեցօր ուժեղացող Սիրիայի քրդերի դեմ: Ակնկալվում է, որ Մոսկվայում կայանալիք Պուտինի հետ բանակցություններում Թուրքիայի առաջնային խնդիրը լինելու է քրդերի դեմ գործողությունների համար անհրաժեշտ բազա ապահովելը:

Այդ մասին է փաստում նաեւ Պուտին-Էրդողան հանդիպման հիմնական թեմայի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Վերջինս հայտնել է, որ երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու են երկու տարի առաջ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված հատուկ պայմանավորվածության կատարման ընթացքի մասին հարցերը, ինչով Անկարան պարտավորություն էր ստանձնել Իդլիբում լարվածությունը թուլացնելու համար պայքարել ահաբեկիչների դեմ, նրանց առանձնացնելով ոչ ահաբեկչական զինված ուժերից եւ Թուրքիային լոյալ զինյալներից: Լավրովը դիվանագիտական լեզվով ասել է, որ այդ պայմանավորվածությունն ակնհայտորեն դանդաղ է ընթանում: Իդլիբում դեէսկալացիայի համար ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի Անկարայի հանձնառությունն, ըստ էության, չի էլ կատարվի, քանի որ այնտեղ գտնվող բոլոր զինված խմբավորումները, ներառյալ՝ ահաբեկչականները, սնվում եւ աջակցություն են ստանում Թուրքիայից:

Սպասվում է, որ Թուրքիան, իր գործելաոճին համահունչ, այստեղ էլ կգնա գործարքի՝ Ռուսաստանի հսկողությանը կհանձնի Իդլիբի հիմնական հատվածները, դրա փոխարեն նրանից կպահանջի Սիրիայի քրդական զինված ուժերի վերահսկողության տարածքում գործողություններ իրականացնելու հնարավորություն: Միանշանակ է, որ Թուրքիայի հիմնական մտահոգությունն այսօր իր հարավային սահմանների մոտ ԱՄՆ աջակցությամբ ուժեղացող քրդերի դեմ պայքարն է: Այն դեպքում, երբ Թուրքիան Իդլիբում հստակորեն ուրվագծել եւ ամրացրել է իրեն լոյալ ռազմական ուժերի վերահսկողության տարածքները, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական ուժերին այնտեղից կտեղափոխի Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ գոտի՝ քրդերի դեմ գործողություններ կատարելու համար: Թուրքիային հաջողվել է Իդլիբում ուժեղացնել իրեն լոյալ զինված ուժերի դիրքերը եւ այնտեղ հիմնականում խնդիր չունի: Հավանականությունը մեծ է, որ Անկարան Իդլիբից դուրս կբերի նաեւ իր բանակի կանոնավոր ստորաբաժանումները՝ ողջ շրջանի կայունության ապահովումը թողնելով Ռուսաստանին: Այս առումով հատկանշական է, որ Պուտին-էրդողան հանդիպումից առաջ հայտարարություն տարածեց նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ պահանջելով, որ թուրքական զինված ուժերը լքեն Սիրիան:

Միանշանակ է, որ սեպտեմբերի 29-ին կողմերը կանդրադառնան նաեւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակին: Հրադադարից հետո հակամարտության շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, թերեւս, քննարկելու հարցեր կան, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում պարբերաբար արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք մշտապես ադրբեջանական զինուժի կողմից են կատարվում եւ ավելի հաճախակի են դառնում: Թերեւս, արդեն ժամանակն է հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկման սենսորային միջոցների կիրառման հարցի դիտարկումը: Կողմերը բնականաբար կքննարկեն նաեւ ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը եւ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո այնտեղից թուրքամետ զինյալներին Արցախի օկուպացված տարածքներ տեղափոխելու մասին շրջանառվող տեղեկությունները:

Այսպիսով՝ սեպտեմբերի 29-ին Թուրքիան կփորձի Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ պահպանելու եւ նրա հետ սպառազինության առեւտրի շարունակության դիմաց իր կենսական շահերի համար նոր բարենպաստ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում