Wednesday, 01 05 2024
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալը ողջունել է համանախագահների ջանքերը. Ամերիկացի պաշտոնյաները հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

«Ամերիկայի ձայն». Միջնորդները մի շարք հանդիպումներն են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ու հանդես եկել հայտարարությամբ

Միջնորդները մի շարք հանդիպումներն են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ու հանդես եկել հայտարարությամբ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջին համատեղ հանդիպման ընթացքը, որն անցկացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսման առաջին տարելիցն է և ցավակցություն հայտնել երկու կողմերին մարդկային կորուստների համար: Համանախագահներն ընդգծել են, որ միայն համապարփակ բանաձևը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ:

Փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Հոգանը և տնօրեն Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով վերսկսելու խաղաղության գործընթացը` ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը: Նրանք ընդգծեցին Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատանքը համանախագահ երկրների հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝ ձերբակալվածների, անհետ կորածների և ականազերծման վերաբերյալ ջանքերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը համանախագահների մասնակցությամբ, որից հետո միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

՛՛ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցելԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները համատեղ հանդիպմանը հյուրընկալել են նաև երկու արտգործնախարարներին: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչԱնջեյ Կասպրշիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման հատուկ կենտրոնացված միջոցառումներ և հնարավոր հաջորդ քայլեր: Համանախագահներն ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից ձեռնարկվող կարևոր գործունեությանը և գործողությունների ամբողջ շրջանակին:

Սեպտեմբերի 24-ին համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ `վերջին մեկ տարվա իրենցջանքերն, այդ թվում` գործընթացի վերջին զարգացումները քննարկելու համար:

Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու արտգործնախարարների այս առաջին հանդիպումը որպես երկու երկրների վճռականության նշան անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը վերսկսելու ուղղությամբ՝ միտված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը: Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը` շարունակելու աշխատանքը կողմերի հետ` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներին` իրենց մանդատի շրջանակում՛՛:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում