Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների դատավարությունը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 5-ը: Այս մասին հայտնել է գործը քննող դատավոր Ահմեդ Ռիֆաաթը:
Բացի այդ, դատարանը միացրել է Հոսնի Մուբարաքի և ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի քրեական գործերը:
Երկուսն էլ մեղադրվում են 2011թ. հունվար-փետրվար ամիսներին ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ:
Դատարանը միաժամանակ որոշում է կայացրել մինչև դատավճիռը թույլ չտալ դատաքննության ուղիղ հեռարձակում:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը մեղադրվում է ոչ միայն ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու, այլ նաև կոռուպցիայի մեջ:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Եգիպտոսի նախկին նախագահին սպառնում է մահապատիժ:









































