Ռուսաստանի ընդդիմադիր, չգրանցված «Ժողովրդական ազատության կուսակցության» համանախագահներից մեկին` Բորիս Նեմցովին հավկիթներով հարվածել են և տեղափոխել Սանկտ Պետերբուրգի քննչական մեկուսարան:
Ոստիկանները Նեմցովի մեքենան կանգնեցրել են այն ժամանակ, երբ նա գնում էր Պետրովսկի շրջան` բնակիչներին նյութեր բաժանելու համար, ինչով կոչ էր անում սեպտեմբերի 21-ին չքվեարկել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի օգտին:
Այդ պահին, ըստ Նեմցովի, իրեն մի քանի իշխանամետ երիտասարդներ հարվածել են հավկիթներով:
Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:









































