Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դրական է գնահատում վարչապետ Փաշինյանի՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթը. «Ես կասեի մեր վարչապետի ելույթը կառուցողական էր, նաև՝ սկզբունքային:Կառուցողական հատվածն այն է, որ վարչապետն ասաց՝ մենք պատրաստ ենք խոսել բոլոր հարևանների հետ, պատրաստ ենք գնալ դեպի խաղաղության, ստեղծել անվտանգային համակարգ: իսկ սկզբունքային բաղադրիչն այն էր, որ Ալիևին պատասխան տրվեց առ այն, որ Լեռնային Ղարաբաղը կա, կարգավիճակի հարցը լուծված չէ ու պետք է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նաև՝ գնահատական տրվեց պատերազմի ժամանակ Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացված հանցագործություններին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Գրիգորյանը նշեց՝ վարչապետը կոշտ գնահատականներ տվեց Ադրբեջանի ագրեսիային:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում