«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական գործունեություն չի ծավալում, միայն սպասարկում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց՝ նրանք վարձատրվում են, բավականին սոլիդ գումարներ են ստանում ու պարտավոր են խորհրդարանում աշխատել.«Կարծում եմ՝ լավ չեն ըմբռնել իրենց ֆորմալ պարտականությունները, շարունակում են մնալ ռևանշիստ: Իրենց համար կա մեկ սկզբունք՝ ինչքան վատ, այնքան՝ լավ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում