Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Էրդողանն իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը. վերլուծաբան

ՀՀ-ը և Թուրքիան փոխանակվեցին հայտարարություններով հարաբերույւնների կարգավորման մասին: Հայ և թուրք վերլուծաբանները քննարկել են հարաբերությունների հետագա ընթացքը

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների միջև արձանագրվեց ուղերձների փոխանակում, որն ազդարարում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հերթական փորձի մասին, ասում է «Կովկասյան հրատարակության» հանդեսի խմբագիր, վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը հանդեսի կազմակերպած հերթական վեբինարի ընթացքում՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին: Գամաղելյանը հիշեցնում է՝ հարաբերությունների կարգավորման այս փորձն առաջինը չէ. նախորդ բոլոր փորձերը, և հատկապես 2009 թ.-ի ՛՛ֆուտբոլային՛՛ դիվանագիտությունը ձախողվել են:

Գամաղելյանը մատնանշում է նախորդ և ներկա կարգավորման փորձերի միջև առկա տարբերությունները, որոնցից ամենացայտուն օրինակն է, որ 2009 թ-ին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր ԼՂ բանակցություններում առաջընթացի հետ, որը, փաստորեն, նշանակում էր հայկական զորքերի դուրսբերում ԼՂ-ի շուրջ ընկած տարածքներից:

«Հաշվի առնելով, որ ուղերձների փոխանակումը նախաձեռնել է, որքան հայտնի է, Թուրքիան, ենթադրաբար, այդ պայմանն այլևս գոյություն չունի»,- նշել է Գամաղելյանը:

Վերլուծաբանի մատնանշած այլ տարբերությունների շարքում են ջանքերի ուղիղ, չմիջնորդավորված ձևը ի տարբերություն նախորդ փորձերի, ինչպես նաև երկխոսության թափանցիկ ու հանրային բնույթը:

Իր հերթին, International Crisis Group Թուրքիայի ծրագրի ղեկավար, վերլուծաբան Նիգար Գյոքսելը նկատում է՝ կողմերի միջև երկխոսությունը պարունակում է հստակ ուղերձներ: Ըստ նրա՝ Անկարան իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սպառնալիք չէ Երևանի համար: Միևնույն ժամանակ, ըստ Գյոքսելի, Թուրքիան այսպիսով կարևորում է նաև Ադրբեջանի և իր սեփական տարածքային ամբողջականությունը:

«Չեմ կարծում, որ այն ներկայացված է որպես նախապայման: Դա ավելի շուտ ուղերձ է, որ կարգավորումը չի կարող սեպ խրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Չեմ կարծում նաև, որ այս ուղերձն անպայման ուղղված է միայն Երևանին: Այն ուղղված է նաև Բաքվին, Մոսկվային, երկրի ներսում՝ ազգայնականներին»,- նշում է Գյոքսելը:

Գյոքսելը գտնում է, որ Անկարան, հաշվի առնելով Ադրբեջանի, Ռուսասատնի, ինչպես նաև ներքաղաքական գործոնները, փորձում է առաջ քաշել տարածաշրջանային ինտեգրման հեռանկարը, որը բխում է Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի շահերից:

«Այս մոտեցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ Թուրքիան և Հայաստանը կարող են փորձել կարգավորել հարաբերությունները, սակայն թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը կարող են խափանել գործընթացն ամեն րոպե, ուստի նրանք ևս պետք է ընդգրկվեն գործընթացում»,- նկատում է Նիգար Գյոքսելը:

Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով էլ Թուրքիայի հետ հարաբերույունների հարցում Հայաստանում առկա բևեռացումը ավելի է բարդացնում գործընթացը, սակայն վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները Հայաստանում ստացել են կարճաժամկետ հանրային աջակցություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Կարգավորումը, սակայն, ինքնին ինքնանպատակ չէ, այլ պետք է լինի շահավետկամ առնվազն ընդունելի հայկական կողմի համար, նկատում է Գամաղելյանը:

«Սա է այն կետը, որտեղ հռետորաբանությունը դառնում է կարևոր: Այն, ինչ ասում է Թուրքիայի ղեկավարությունը և այն իրական նախապայմանները, որոնք առաջ է քաշում Անկարան, չափազանց կարևոր են` որոշելու համար, թե արդյոք Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել կարգավորման գործընթացը, թե ոչ: Այստեղ առկա են “կարմիր գծեր”, որոնց հատումը գործընթացը դարձնում է պարզապես ավելի վտանգավոր և ոչ շահավետ հայկական կողմի համար ինչպես ներքաղաքական, այնպես էլ երկրի անվտանգության տեսանկյունից՛՛,- նշում է Գամաղելյանը:

Վերլուծաբանները համակարծիք են Երևանի ու Անկարայի միջև ուղիղ երկխոսության ու կապի անհրաժեշտության հարցում, եթե կողմերը ցանկանում են առաջ շարժվել: Դրա հետ մեկտեղ չափազանց կարևոր է հաշվի առնել տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումներն ու դինամիկան:

Նիգար Գյոքսելն էլ հիշեցնում է՝ Թուրքիան ծայրահեղ տարաձայնություններ ունի Հունաստանի հետ բազմաթիվ հարցերում, ներառյալ Կիպրոսի, բայց դա չի նշանակում, որ կողմերը պետք է խզեն դիվանագիտական հարաբերությունները, որոնց առկայությունը, ըստ թուրք վերլուծաբանի, չի նշանակում, որ կողմերը հանգել են համաձայնության յուրաքանչյուր խնդրի կամ դրանց մեծ մասի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում