Արդարադատության նախարարի հրամանով՝ Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության նախկին պետ Արտաշես Խալաթյանը նշանակվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության պետ:
Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանից:
Հիշեցնենք, որ Խալաթյանը այսօր, ՀՀ վարչապետի հրամանով, ազատվել էր Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից: