Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը հրաժարվեցի՞ն այդ մտքից. ինչ եղավ պատերազմից հետո

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային մասնակցության առիթով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ գործակցության, այդպես էլ միջազգային հարցեր, այդ թվում իրավիճակը Կովկասում: Երկու նախարարները կարևոր են համարել երկկողմ գործակցության խորացման ուղղությամբ ջանքերի ներդրումը: Այդ իմաստով հատկանշական է, որ Հունաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը չի խոսվել եռակողմ գործակցության մասին, որ 2019 թվականի մարտին ազդարարվեց Հայաստանի նախաձեռնությամբ, երբ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնեց Կիպրոս:

Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը ազդարարեցին եռակողմ ձևաչափի մասին, որի շրջանակում տեղի ունեցավ մի քանի հանդիպում արտգործնախարարների մակարդակով: Հայտարարվեց նաև, որ 2020 թվականի հունվարին Երևանում տեղի կունենա երեք երկրների ղեկավարների մակարդակով առաջին Վեհաժողովը: Սակայն, 2020 թվականը մեկնարկեց բավականին անսպասելի և բուռն զարգացումներով՝ ամերիկա-իրանյան ճգնաժամ գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, հետո կորոնավիրուսի համավարակ, համաշխարհային կյանքի փաստացի սառեցում, իսկ սեպտեմբերին էլ թուրք-ադրբեջանական պատերազմ Արցախի ու Հայաստանի դեմ: Այդ իմաստով հասկանալի է, որ 2020 թվականին երեք երկրների Վեհաժողովի հեռանկարը բախվեց օբյեկտիվ խնդիրների: Սակայն այժմ հարց է, թե արդյո՞ք եռյակի ձևաչափը մնում է օրակարգում, թե՞ Հայաստանն էլ, Հունաստանն ու Կիպրոսն էլ հետաքրքրված չեն դրանով: Արդյո՞ք այդ ձևաչափը Երևանի համար փորձ էր ձևավորել Թուրքիայի զսպման միջազգային որոշակի մթնոլորտ, լավ պատկերացնելով, որ Ադրբեջանի ռազմատենչության գլխավոր հովանին լինելու է Թուրքիան: Ըստ այդմ, արդյո՞ք հետպատերազմյան իրողությունների տրամաբանության մեջ այլևս արդիական չէ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը: Ընդ որում, այդ իմաստով դեռևս նախաձեռնության և առաջին հանդիպումների շրջանում մի շարք առիթներով կարծիք եմ արտահայտել, որ եռյակ նախաձեռնությունը լինելով քաղաքական առումով նշանակալի, այդուհանդերձ չպետք է պարփակված լինի «հակաթուրքական» օրակարգի տրամաբանության շրջանակում, այսինքն այդ նախաձեռնության «ցեմենտը» պետք է լինի ոչ թե Թուրքիայի դեմ օրակարգը, այլ միասնական այսպես ասած նախաձեռնողական օրակարգ, որը Թուրքիայի համար կարող է ունենալ արդեն անուղղակի զսպիչ նշանակություն և դա կարող է լինել եռակողմ ձևաչափի էֆեկտներից մեկը: Ի վերջո, խոսքը բավականին հետաքրքիր աշխարհաքաղաքական դասավորություն և դիրքավորում ունեցող երկրների եռյակի մասին է, որի ստեղծագործական տրամաբանության ընդհանուր հայտարարի հանգամանքը կարող է լինել միջազգային առումով նշանակալի:

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների նախօրեին տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկության մեջ չկա եռակողմ ձևաչափի հիշատակում: Այն արդեն պատմությու՞ն է, թե՞ կողմերը գերադասում են ընդհանուր հայտարար-հիմքը փնտրել ավելի լուռ, և խոսել արդեն գործնական արդյունքի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում